Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Շուգարյան. «Ներկայումս տեղի ունեցողը ոչ միայն շատ վատ, այլև պրիմիտիվ և քարանձավային մակարդակի քաղաքականություն է». «168 ժամ»

Նոյեմբեր 03,2016 12:57

«168 ժամի» զրուցակիցն է 1993-1999թթ. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, 2001-2005 թթ. ՀՀ ԱԳ փոխնախարար, 2005–2008-ին՝ Իտալիայում Հայաստանի դեսպան, ներկայումս Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Ռուբեն Շուգարյանը, ով օրերս Հայաստանի Ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ներկայացրեց «Ինքնիշխանություն փրկության համար եւ ԼՂ հակամարտությունը» («Remedial Sovereigniety and the Karabakh conflict») թեման։

– Պարոն դեսպան, ինչպե՞ս կմեկնաբանեք ապրիլյան պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը։

– Բնականաբար, ներկայումս ես բանակցությունների օրակարգին ծանոթ չեմ։ Կարող եմ ասել հետևյալը՝ ապրիլյան պատերազմից հետո ամբողջովին փոխվել է ԼՂ հակամարտության էությունը։ Չեմ ցանկանում քննարկել հայկական կողմի դիմակայությունը, հայ երիտասարդության հերոսական դրսևորումը, որն

առանձնահատուկ երևույթ էր, ինչը զարթոնք առաջացրեց, որն էլ, ցավոք սրտի, տևեց մի քանի օր։ Ես նկատի ունեմ քաղաքացիական հասարակությանը, իշխանությանը, բոլոր կողմերին։ Բայց ես ցանկանում եմ խոսել Ադրբեջանի քաղաքականության մասին, Ադրբեջանը գործում է բացարձակապես այլ սցենարով, այդ սցենարը, եթե փորձեմ համեմատություններ անել կամ զուգահեռներ անցկացնել, ինձ հիշեցրեց Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո Ալիևի վերաբերմունքը։ Դա արդեն բոլորովին այլ մակարդակ էր։ Ես վստահաբար կարող եմ ասել, որ հայր Ալիևի ժամանակաշրջանում մենք ականատեսն ենք եղել շատ վատ երևույթների, բայց նման տեսակի դրսևորումներ այն ժամանակ չեն եղել։ Ներկայումս տեղի ունեցողը ոչ միայն շատ վատ, այլև պրիմիտիվ և քարանձավային մակարդակի քաղաքականություն է։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930