Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պոբեդան» հրաժարվում է դեպի Երևան չվերթներից. ՏԱՍՍ

Նոյեմբեր 03,2016 12:41

Ռուսական «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը պատրաստվում է հրաժարվել դեպի Երևան չվերթներից: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ընկերությունում իր աղբյուրը:

Ըստ այդ տեղեկատվության՝ պատճառը Երևանի օդանավակայանում ուղևորների համար ծառայությունների բարձր սակագներն են:

«Մենք որոշել ենք հրաժարվել դեպի Երևան թռիչքներից՝ օդանավակայանում ուղևորների սպասարկման անընդունելի բարձր գների պատճառով: «Զվարթնոցում» այն կազմում է մեկ անձի համար 50 եվրո, ինչն ավելին է, քան մեր սակագինը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Աղբյուրը նշել է, որ «Պոբեդայի» արտասահմանյան ցանցում օդանավակայաններում ուղևորների սպասարկման միջին սակագինը կազմում է մեկ անձի համար 10 եվրո, իսկ որոշ օդանավակայաններում անգամ անվճար է:

Հիշեցնենք, դեռ 2016թ. հուլիսին տեղեկություն տարածվեց, որ «Պոբեդան» պատրասվում է չվերթներ իրականացնել Դոնի Ռոստով-Երևան ուղղությամբ, նախատեսվում էր, որ շաբաթական կիրականացվի 4 չվերթ:

Թե ինչ ճակատագիր է սպասվում նույն ավիաընկերության կողմից իրականացվելիք Մոսկվա-Գյումրի չվերթին՝ գործակալության հրապարակման մեջ չի նշվում:

Նշենք, որ «Պոբեդան» բյուջետային ավիաընկերություն է: Նման ընկերությունները, որպես կանոն, չվերթներ են իրականացնում դեպի ոչ բարձրակարգ, փոքր օդանավակայաններ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930