Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկությունների՝ 2016 թվականի հունվար- սեպտեմբեր ամիսներին ՀՀ-ի արտահանման ծավալները ընդհանուր առմամբ աճել են 19,6%-ով՝ կազմելով 1 081 496.4 մլրդ դրամ։ Իսկ 2015 թվականի նույն ժամանակահատվածի դրությամբ գրանցվել էր արտահանման տվյալների նվագում՝ 0,9 %-ով։
Ամենաուշագրավը, սակայն, Թուրքիայից Հայաստան ներմուծած ապրանքների ցուցանիշի բարձրացումն է 5,5%-ով: Սա այն դեպքում, երբ Հայաստանում պարբերաբար. թուրքական ապրանքների դեմ ակցիաներ էին արվում, տուժ-տուգանքներ կիրառվում: Բայց պարզվում է, որ 2015 թվականին է միայն Թուրքիայից ապրանքների ներկրման ցուցանիշը նվազել՝ 40,9 %:
Չի բացառվում, որ այս ցուցանիշը պայմանավորված է այն հանգամանքով, որ ինչպես ամիսներ առաջ գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, Թուրքիայից Հայաստան է ներկրվում լոլիկի ու վարունգի մեծ խմբաքանակ եւ Հայաստանի արտադրանքի անվան տակ ներկրվում Ռուսաստան։
Հարկ է նշել, որ պղնձի խտանյութի արտադրության ծավալները աճել են 31,8%-ով։ Ըստ մասնագետների՝ պղնձի խտանյութի ծավալների աճով է հենց պայմանավորված Հայաստանից արտահանման ցուցանիշի աճը։
Կարդացեք նաև
Վահագն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում