Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. այլընտրանքային միջոցների ապահովումը թույլ կտա բնության հուշարձաններն ամրագրել որպես բնապահպանական առաջնահերթություններ

Նոյեմբեր 03,2016 12:27

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է SNF /Կովկասի բնության հիմնադրամի/ գերմանական կազմակերպության  գործադիր տնօրեն Ջեոֆ Ջիակոմինիին, Հայաստանի ազգային համակարգող Արման Վերմիշյանին և ֆինանսական խորհրդատու Վարդան Գրիգորյանին:

Արծվիկ Մինասյանը ողջունել է հյուրերին և նշել, որ ՀՀ բնապահպանության նախարարության և Կովկասի բնության հիմնադրամի միջև առկա սերտ համագործակցությունն էլ ավելի ինտենսիվացնելու անհրաժեշտություն կա: Բնապահպանության նախարարը պատրաստակամություն է հայտնել քննարկել կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի ընդլայնման հնարավորությունները, որոնք թույլ կտան մի կողմից շրջակա միջավայրի պահպանությունը դարձնել ավելի թիրախային, մյուս կողմից` ստեղծել հնարավորություններ մեր երկրում կայուն զարգացում ապահովելու նպատակով: «Սովորաբար բնապահպանությունը դիտարկվում է որպես ծախսատար ոլորտ, մինչդեռ կան բոլոր նախադրյալներն այն վերածելու զարգացման միջոցի»,-շեշտել է բնապահպանության նախարարը:

Ջեոֆ Ջիակոմինին շնորհավորելով Արծվիկ Մինասյանին Հանրապետության բնապահպանության ոլորտի ղեկավարումը ստանձնելու կապակցությամբ, հայտնել է SNF-ի պատրաստակամությունը` Հայաստանի զարգացման նպատակով ավելի մեծ ծավալներով աշխատել ՀՀ բնապահպանության նախարարության հետ: Առաջնային նպատակ ունենալով պահպանել վայրի բնությունը` SNF կազմակերպության օրակարգում է նաև բնության հատուկ պահպանվող տարածքների հարակից համայնքների սոցիալական խնդիրների լուծմանը նպաստելը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել բնության հուշարձանների անձնագրավորման խնդիրներին: Բնապահպանության նախարարը հայտնել է, որ այդ նպատակով այլընտրանքային միջոցների ապահովումը թույլ կտա բնության հուշարձաններն ամրագրել որպես բնապահպանական առաջնահերթություններ` նաև համալիր մեխանիզմի մշակման արդյունքում դրանք արդյունավետ ներգրավել էկոտուրիզմի զարգացման գործընթացում թե´ Հայաստանում, թե´ տարածաշրջանում:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել SNF-ի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում լուծել Գառնիի «Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձանի քարտեզագրման և անձնագրավորման հարցերը: ՀՀ բնապահպանության նախարարության և Կովկասի բնության հիմնադրամի համագործակցությունն ընդլայնելու նպատակով, որոշվել է ավելի հաճախ կազմակերպել աշխատանքային քննարկումներ և արտագնա նիստեր:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930