Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Ալեքսանյան. «Նոր եմ երազումս տեսել, շուտ երազ տեսնեի, շուտ կնախաձեռնեի». «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 03,2016 12:19

Արթուր Ալեքսանյանը՝ ամերիկահայ գործարար Վահագն Հովնանյանի փեսան,

նույն ինքը՝ Ամարասի Արթուրը, «Միասնական Հայաստան» անվանումով շարժում է սկսել, որի նպատակն է Ազգային ժողովում ստեղծել Վերին պալատ, որտեղ ընդգրկված կլինեն նաեւ սփյուռքահայերը։

– Պարոն Ալեքսանյան, դուք գիտե՞ք, որ ՀՀ Սահմանադրությամբ Վերին կամ Ստորին պալատ ստեղծելու հնարավորություն չկա։

– Սահմանադրությունը պիտի փոխել, եթե այս նախաձեռնությունն ընդունվում է հայության կողմից, ինչու պիտի Սահմանադրությունը չփոխվի։ Հանուն հայրենիքի, հանուն ՀՀ անվտանգության, հանուն հայ ազգի տասը րոպե հետո էլ կարելի է հանրաքվեի մասին որոշում ընդունել։ Թե չէ Սահմանադրության գերին ենք։

Կյանքը զարգանում է, ամեն օր բան է փոխվում։

– Իսկ ինչո՞ւ նման նախաձեռնություն չցուցաբերեցիք մի տարի առաջ, երբ Սահմանադրական փոփոխությունների նախագիծն էր մշակվում։

– Նոր եմ երազումս տեսել, շուտ երազ տեսնեի, շուտ կնախաձեռնեի։

– Բայց իշխանությունները պետք է համաձայնեն ձեր այդ առաջարկության հետ, որ նորից Սահմանադրությունը փոխեն։ Դուք ձեր այդ նախաձեռնությունը քննարկե՞լ եք նրանց հետ։

– Ես ոչ թե քննարկել եմ, այլ նամակ եմ ուղարկել պարոն նախագահին եւ ասել, որ նման նախաձեռնություն կա։ Եվ ասել, թե կարող եք, օգնեք, չեք կարող, չեք ուզենա՝ մի օգնեք, ինքներս մեր ուժերով կանենք։ Նախագահն ասեց՝ սկսեք, արեք ինչ որ մտածում եք։ Ազատ երկիր է, ինչ ուզում եք, արեք։ Ես էլ չհասկացա՝ ոչ կողմ էր,

ոչ էլ դեմ։ Եվ մենք շարունակում ենք քարոզել այդ գաղափարը։ Կսպասենք, ԱԺ-ն ձեւավորվի, նոր ԱԺ-ում այդ հարցը բարձրացնենք:

Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930