Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանի հարկերը պակասում են բոլորովին անհասկանալի պատճառներով. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 03,2016 11:50

Հազար խոշոր հարկատուները այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում պետական բյուջե են վճարել 525 միլիարդ դրամի հարկ։ Այս է վկայում հարկատուների եւ նրանց կողմից վճարած հարկերի մասին տեղեկանքը, որը օրերս հրապարակեց ՀՀ պետեկամուտների կոմիտեն։

Հաջորդը,  ինչը ակնհայտ է դարձնում այս ցուցակը, տնտեսության չափազանց մեծ կենտրոնացումն է՝ մոնոպոլիզացիան։ Լավագույն օրինակը մեր ամենահայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) պատկանող ընկերությունների վճարած հարկերի դինամիկան է։ Նրան պատկանող խոշորագույն երեք ընկերությունները կտրուկ նվազեցրել են իրենց հարկերը։ Մասնավորապես «Ալեքս Գրիգ», «Նատալի ֆարմ» ու «Ա եւ Գ» ընկերությունները անցած տարվա առաջին 9 ամիսներին վճարել էին 16.9 միլիարդ դրամի հարկ, իսկ այս տարի՝ 14.9 միլիարդ։ Նվազումը մոտ 12 տոկոս է։

Եթե հանքարդյունաբերողների հարկերի նվազումը կարելի է ինչ-որ կերպ պատճառաբանել, ապա այս «տնտեսվարողի» հարկերը պակասում են բոլորովին անհասկանալի պատճառներով։ Նա սպառողական ապրանքների հիմնական ներկրողն է Հայաստան, նրան է պատկանում մանրածախ առեւտրի խոշորագույն մասնաբաժինը, ինքը իր «Սիթիների» համար բազմաթիվ մթերքներ է արտադրում, գուլպաներ է գործում, վիսկի է «եփում», օղիներ կեղծում, խոզ պահում եւ այլն, եւ այսպես շարունակ։ Պետություն պետության մեջ՝ մի խոսքով։

Ու նրա ազդեցությունը մեր տնտեսության վրա գնալով աճում է, ընդ որում, խիստ մտահոգիչ տեմպերով։ Բայց ի հեճուկս իր աճող ազդեցության, աճող «բիզնես

տարածքի», նրա վճարած հարկերը նվազում են։ Եվ նվազում են երկնիշ տեմպերով՝ 12 տոկոսով։ Սա ի՞նչ հանելուկ է։ Պետական բյուջեի թերակատարման հեռանկարների մասին խոսելիս ու այդ ընթացքում ձեռքները ծնկներին խփող ու ողբացող մեր իշխանավորներին չի՞ հետաքրքրում, թե սա ինչ հանելուկ է։ Թե՞ հենց այդպես էլ պետք է լիներ՝ դա նորմալ է։ Բա ո՞ւր են այն «բարեփոխումները», որոնց մասին անընդհատ լսում ենք, բայց ոչ մի կերպ չենք տեսնում։ Բա ասում էին «ստվերի» դեմ պայքար, հովանավորչության դեմ պայքար, կոռուպցիայի դեմ

պայքար…։ Թե այդ «պայքարի» նպատակը հենց այն է, որ օլիգարխները գնալով ավելի քիչ հարկեր վճարեն։ Եթե այդպես է, շուտ ասեք՝ իմանանք։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930