Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի հանձնարարությունը. տեսախցիկները, կարմիր գծերը «կպետականացվեն»

Նոյեմբեր 03,2016 11:49

«Սեքյուրիթի Դրիմ» ընկերության, որը հայտնի է, որպես արագաչափերը տնօրինող ընկերություն, լիազորությունները կանցնեն պետական կառավարմանը: Այսօր կառավարության նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Վարչապետը ՀՀ ոստիկանապետին, Արդարադատության եւ ֆինանսների նախարարներին ու Երեւանի քաղաքապետին հանձնարարեց քննարկել գործընթացը կազմակերպելու հարցը: Կարեն Կարապետյանի խոսքերով, այս հանձնարարականները բխում են հանրապետության նախագահի երեկվա խորհրդակցության ժամանակ տված հանձնարարականներից:

Հիշեցնենք, որ երեկ Սերժ Սարգսյանը հանձնարարել էր «Սեքյուրիթի Դրիմ», «կարմիր գծերի» սեփականատեր «Փարքինգ Սիթի Սերվիզին» եւ «Լոկատոր» ՓԲԸ կոնսորցիումի հետ բանակցություններ վարել եւ տասնօրյա ժամկետում մշակել իրավական մեխանիզմներ, որպեսզի սեփականության ձեւով պայմանավորված նրանց գործառույթները անցնեն պետական եւ համայնքային կառույցներին:
Վարչապետը ոստիկանապետին նաեւ հանձնարարեց մինչեւ նոյեմբերի 30-ը ներկայացնել ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930