Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Ջուլֆալակյան. «Նոր օրենքներով ըմբշամարտը կվերածվի սումոյի»

Նոյեմբեր 03,2016 11:01

Խոսելով հունահռոմեական ըմբշամարտում նախատեսվող կանոնների փոփոխության մասին, ըստ որի, հնարավոր է, վերացվի չորեքթաթ (պարտեր) դիրքը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այդ դեպքում մարզաձեւը կկորցնի ողջ դիտարժանությունը:

«Ոչ մի նորմալ հավաքական չի կարող դրանք ընդունել, որովհետեւ այդ օրենքները, պարզ ասած, հունահռոմեական ըմբշամարտը վերածում են սումոյի: Իսկ ամենավտանգավորն այն է, որ մրցավարների կողմնակալության հնարավորությունն է անհամեմատ մեծանում: Եթե հետեւել եք, նոր օրենքները 2013 թվականից փորձարկվում են պատանիների եւ երիտասարդների մրցաշարերում եւ արդեն պարզ երեւում է, որ շատ տխուր գոտեմարտեր են ընթանում: Ըմբշամարտի միջազգային միության (UWW) ասելով, այդ փորձարկումները նաեւ մեծահասակների մեջ կարող են փորձարկվել առնվազն մինչեւ մայրցամաքային առաջնությունները, որից հետո կասեն, թե շարունակվելո՞ւ են նաեւ աշխարհի առաջնությունում եւ այն ժամանակ կհայտարարեն՝ թողնում են հի՞ն օրենքները, թե անցնում են նորին: Բայց իմ կարծիքով այս նորամուծությունը չի բավարարելու ըմբշամարտի ուժեղ երկրներին: Անձամբ ես շատ դժգոհ եմ նոր օրենքներից: Իսկ եթե դրանք անցնեն, մենք պարտավոր ենք պատրաստվել այդ օրենքներով եւ հաղթել», – ասաց գլխավոր մարզիչը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930