Եվ այսպես, շուտով արագաչափերի տուգանքները եւ կարմիր գծերի վարձերն այլեւս «չեն գնա մասնավորի գրպանը», ինչպես որ սիրում են բողոքել մեր համաքաղաքացիները: Օրինախախտ վարորդները սովորաբար այդ փաստարկն էին բերում` մենք «պատրաստ ենք վճարել, բայց իմանանք, որ դա գնում է պետության բյուջե»: Չգիտեմ՝ դա իրո՞ք կսփոփի բողոքողներին, բայց ինձ թվում է` խնդիրն ավելի խորն է: Եվ քանի որ արագաչափերի հարցում իմ եւ հայ ժողովրդի վարորդական հանրության տեսակետը տրամագծորեն տարբեր է, բերեմ կարմիր գծերի օրինակը:
Շարունակելով նախագահի երեկվա խորհրդակցության ժամանակ արտահայտած միտքը՝ կարող ենք ասել, որ կարմիր գծերը նույնպես չպիտի լինեն փող աշխատելու միջոց: Նպատակը պետք է լինի քաղաքի կենտրոնի բեռնաթափումը, խցանումներից խուսափումը:
Մինչ այս պահը «Փարքինգ սիթին» առաջնորդվում էր այլ` ցանկացած տնտեսվարողի համար միանգամայն հասկանալի տրամաբանությամբ` գտնել, թե որտեղ է ապրանքն ամենաշատը սպառվում եւ հնարավորինս մեծ քանակությամբ վաճառել այն: Այսինքն` եթե, ենթադրենք, Պուշկինի փողոցում մեքենաների կայանման պահանջարկ կա, ապա եկեք այնտեղ երկու կողմից էլ կարմիր գծեր քաշենք, որպեսզի դրանից եկամուտ քաղենք: Այդպիսով, մայրաքաղաքի կենտրոնը ոչ թե բեռնաթափվում է, այլ խցանվում` միայն մի շարքով անցնելու տեղ է մնում: Իսկ գուցե Պուշկինի փողոցում ընդհանրապես պետք է արգելել մեքենաների կանգառը:
Մի խոսքով՝ պետք է փոխել կարմիր գծերի «գաղափարախոսությունը»: Բիզնեսմենը դա չի կարող անել` նրա նպատակներն այլ են, դա պետք է անի պետությունը, տվյալ դեպքում` քաղաքապետարանը: Վերջինիս պարտականությունների մեջ է մտնում ոչ միայն կենտրոնի բեռնաթափումը, այլեւ մտածելը, թե ինչպես կազմակերպել վճարովի կայանատեղիները քաղաքացիների համար հնարավորինս հարմար եղանակով: Արդեն հիշատակած խորհրդակցության ժամանակ ԴԱՀԿ պետը խոսում էր sms-ների եւ սմարթֆոնների մեջ համապատասխան ծրագիր ներբեռնելու մասին: Տեղեկացնեմ մեր պաշտոնյաներին, որ Հայաստանում հազարավոր քաղաքացիներ կան, որոնք երբեք sms չեն ստացել եւ չեն ուղարկել, եւ Հայաստանի բնակչության մոտավորապես կեսը չգիտի, թե ինչ է նշանակում ներբեռնել, իսկ եթե գիտի էլ, ոչ մի հավես չի ունենա դա անել: Էլ չասած, որ, մեղմ ասած, ոչ բոլոր հայաստանցիների մոտ սմարթֆոններ կան: Այնպես որ՝ քաղաքապետարանը պետք է մտածի կայանելու համար վճարումներ կատարելու ավելի պարզ ձեւերի մասին:
Կարդացեք նաև
Իհարկե, քաղաքապետարանը կամ ոստիկանությունը նույնպես կարող են առաջնորդվել բիզնես տրամաբանությամբ եւ փորձել կարմիր գծերի կամ արագաչափերի միջոցով ոչ թե երթեւեկությունը կարգավորել, այլ փող աշխատել: Դրա դեմ կարելի է պայքարել միայն հասարակական վերահսկողությամբ: Իդեալական կլինի, որ այդ պետական մարմինները հաշվետվություն տան քաղաքացիներին, թե հասարակության համար ընկալելի եւ օգտակար ո՛ր միջոցառումների վրա են նրանք ծախսում տուգանքներից եւ կարմիր գծերի համար վճարումներից հավաքված գումարները:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Երևանցիների օրինականացված թալանը իրագործող «Փարկինգ սիթի սերվիս»- ը ի՞նչ գնով է գնելու Երևանը (պետությունը):
Գեղցի-կոմունիստ խաչագողերի դարաշրջան…
Ցանկացած հասարակություն՝ լինի դա մարդկանց թե մրջյունների, որպես կենդանի համակարգ լինում են առողջ կամ հիվանդ, հասարակագիտությունը՝ դա պետք է լինի հասարակական հիվանդությունների ուսումնասիրման, կանխարգելման ու բժշկման գիտություն։ Հասարակագիտության գլխավոր ճյուղերից մեկը պետք է լինի մակաբուծաբանությունը, քանի որ մակաբույծները հասարակական լուրջ հիվանդությունների պատճառ են հանդիսանում։ Երբ հասարակությունը ի վիճակի չի դիմադրել այդ մակաբույծներին, հասարակությունը հետադիմում է ու ոչնչանում, բայց եթե այդ մակաբույծների ազդեցությունը ինչ որ տոկոսից ցածր է, հասարակությունը դրանց հանդեպ բարձր դիմադրողականություն է ձեռք բերում։ Կարճ ասած, մեզ պետք են հասարակական բժիշկներ՝ հասարակագետներ։