Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հուդան մի հատ է եղել, էն էլ մեր մոտ չի եղել». Շիրակի մարզպետը՝ Հովհաննես Մարգարյանին

Նոյեմբեր 02,2016 23:23

Օրերս ԱԺ-ում ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը խոսել էր Գյումրիում ինչ-որ դավաճանների, Հուդաների մասին եւ հայտարարել էր, որ առաջիկայում ամեն ինչ ջրի երես դուրս կգա ու կբացահայտի այդ «հուդաներին»:

Aravot.am-ը Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանից հետաքրքրվեց՝ Դուք գիտե՞ք Ձեր մարզի «հուդաներին», ովքե՞ր են, ո՞ւմ նկատի ուներ պատգամավորը:

Մարզպետը պատասխանեց. «Հուդան մի հատ է եղել, էն էլ մեր մոտ չի եղել»: Մեր հարցին՝ հետնորդներ չկա՞ն՝ նա պատասխանեց. «Չեմ կարող ասել: Չգիտեմ, ինքս Հուդաների հարցերով չեմ զբաղվում»:

Մարզպետից հետաքրքրվեցինք՝ 2017-ի բյուջեն, եթե նկատի ունենանք, գյումրեցու կյանքի որակը լավանալո՞ւ է: Նա պատասխանեց. «Ընդհանուր, եթե հանրապետության զարգացումը այն, ինչ ներկայացվում է, հնարավոր լինի կազմակերպել, իհարկե, մի մասը մենք ենք, կունենանք նաեւ առաջընթաց: Հույս ունենք, որ ամեն ինչ նորմալ կլինի»:

Մարզպետն ասաց, որ չի կարողանում հասկանալ, թե ինչու են Շիրակի մարզը, Գյումրին ընդդիմադիր համարում. «Մինչեւ հիմա չեմ կարողանում հասկանալ: Ընդդիմադիրը հարաբերական հասկացողություն է: Երեւի ինչ-որ մի տեղ կարողանում են ավելի ազատ արտահայտել իրենց կարծիքը: Չեմ կարծում, որ պետք է Շիրակի մարզը կամ Գյումրի քաղաքը համեմատել մյուս տարածքների հետ, որովհետեւ իրականում այն շրջանակը, որ կա քաղաքական ուժերի, ԶԼՄ-ների, շատ հետաքրքիր է, բոլորը ներկա են՝ հաշվի առնելով, որ երկրորդ քաղաքն է: Կարող է մի քիչ էլ էմոցիոնալ են ամեն ինչ ներկայացնում: Ցավն այն է, որ այդ նույն իրադարձությունները տեղի են ունենում տարբեր տեղերում, բայց լրատվամիջոցների բացակայության պատճառով դա հանրությանը չի ներկայացվում: Մեզ մոտ դրա պակասը չունենք, էլի: Լուսաբանվում է այն էլ ոնց»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930