Հոկտեմբերի 30-ին Կոթի գյուղի պաշտպանական դիրքից Նոյեմբերյանի բժշկական կենտրոն տանելու ճանապարհին մահացել է Նոյեմբերյանի տարածաշրջանի Հաղթանակ գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող, 1987թ. ծնված Դերենիկ Խալխալյանը:
Դ. Խալխալյանը մարտական հենակետում փորի,կրծքավանդակի շրջանում սուր ցավ է զգացել, նա կաթված է ստացել: Հաղթանակ գյուղից տեղեկացանք, որ Դ. Խալխալյանը նախկին ֆուտբոլիստ էր, ֆիզիկական տպավորիչ տվյալներով, բարի բնավորությամբ: Նրա ընտանիքը շատ կորուստներ է ունեցել, Դերենիկի հայրը 2010թ. կաթվածից մահացել է, մայրը քաղցկեղից մահացել է 2014թ.:
Դերենիկը 2 անգամ ամուսնացել է, առաջին անգամ՝ անգամ բագրատաշենցի աղջկա հետ, որից 7-8 տարեկան աղջիկ ունի: Նա ամուսնալուծվելուց հետո իր այդ աղջկա համար ալիմենտ է վճարել: Այնուհետեւ Դերենիկը ամուսնացել է Այրում քաղաքից մի աղջկա հետ,որից ունի մոտ 5 տարեկան աղջիկ եւ 2 տարեկան տղա:
Մեր տեղեկություններով՝ չմարված ֆինանսական պարտավորությունների համար ԴԱՀԿ-ը Դ. Խալխալյանի աշխատավարձից պահումներ է արել: Այդ ամենը կարող էին 29-ամյա երիտասարդների ծանր մտածումների տեղիք տալ, սրտամկանի կաթված առաջացնել:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ