Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վաճառվում են Գյումրու ամենաթանկ շենքի բնակարանները (Ֆոտոշարք)

Նոյեմբեր 02,2016 21:33

Լուսանկարներում Գյումրու Սայաթ-Նովա 2 հասցեում գտնվող ճարտարապետական արժեք ներկայացնող շենքն է, որտեղ ժամանակին բնակվել են Լենինականի ՀԿԿ քաղկոմի առաջին դեմքերը՝  1-ին քարտուղար Դոնարա Հարությունյանը, քաղսովետի նախագահ Էմիլ Կիրակոսյանը, Մուրադ Մուրադյանը, նա առավել հայտնի է որպես Երևանի ամենաերկարակյաց քաղաքապետ։ Այս շենքը իր ուրույն դիմագիծն ու պատմությունը ունեցող կառույց է, ներկայիս «Հոլիվուդ» խանութի փոխարեն գործել է կտորեղենի խանութ, որը գյումրեցիների շրջանակում հայտնի էր որպես «Ճռճռան» խանութ։

gyumri gyumri-3 gyumri-4

Անունը պատահական չէր․ գյումրեցիները հիշում են, որ խանութ ոտք դնելուն պես հատակը ճռճռում էր՝ կարծես երաժշտական ելևէջներ արձակեր։ Իսկ «Պիցցա Տաշիրի» փոխարեն եղել է ոսկեղենի խանութը։ Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի տեղեկացմամբ, շենքը հենց այդպես էլ կոչվում էր՝ «Ոսկու խանութի շենք», երբ հարցրել են՝ որտե՞ղ ես բնակվում, այս շենքի մարդիկ ասել են ՝ «Ոսկու խանութի շենքում»։ Այստեղ եղել է նաև ամենահայտնի ռեստորաններից մեկը «Երևանը» ու ամենաշատ այցելուներ ունեցող «Գարուն» սրճարանը։ Շենքը, ճարտարապետի տեղեկացմամբ, կառուցվել է 50-ական թվականներին ու «Կումայրի» արգելոց թանգարանի մեջ է։ Շենքի մի կողմը 3 հարկանի է, մի մասը՝ 4։

Հենրիկ Գասպարյանի ասելով, այն Գյումրիի ամենաթանկ շենքերից է, հիմա էլ այն հասանելի չէ սովորական քաղաքացիներին, այստեղ դարձյալ ներկա ու նախկին պաշտոնյաներ են բնակվում, օրինակ՝ Գյումրու մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Սամվել Սարգսյանը տարիներ առաջ գնել է Դոնարա Հարությունյանի բնակարանը, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը ևս վերջերս բնակարան է գնել այդ շենքում։

Այս շենքը մեր ուշադրությունը գրավեց նրանով, որ բնակարանների մեծ մասը վաճառքի են հանված (տես լուսանկարում)։  Այդ շենքի դիմաց գտնվող «Շրջապատ» շաբաթաթերթի խմբագրությունից տեղեկացանք, որ բնակարանների արժեքը սկսվում է մոտ 100-120 հազար դոլարից։ «Շրջապատ» շաբաթաթերթի տնօրեն Եպրաքսյա Մեխակյանը, որը իր թերթի էջերում հայտարարություններ է տեղադրում,  մեզ մի հետաքրքիր տեղեկություն հաղորդեց վաճառվող բնակարանների արժեքի մասին։ Ըստ նրա, Գյումրիում մարդիկ բնակարանները վաճառում են ըստ այն հաշվարկի, թե ով ինչքան պարտք  ունի կամ ում ինչքան գումար է պետք ինքնաթիռի տոմս գնելու, արտասահման մեկնելու համար։ Այսինքն` սահմանված ստանդարտ արժեք գրեթե գոյություն չունի։ Այս թեմային կանդրադառնանք առաջիկայում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930