Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ծառուկյանը մեր պետության լավագույն քաղաքացիներից մեկն է. Գալուստ Սահակյան. NEWS.am

Նոյեմբեր 02,2016 21:00

NEWS.am-ի զրուցակիցն է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

– Քաղաքացին ինչո՞ւ պիտի ձայն տա Հանրապետական կուսակցությանը, որը նույնիսկ թոշակը մի փոքր բարձրացնելով չի կարողանում աջակցել իր քաղաքացուն։

Քաղաքացին մեզ ձայն չտա, կտա մեկ ուրիշի, ես կարծում եմ՝ վստահության քվեն մեզ համար շատ մեծ դժվարություն չի առաջացնելու, խնդիրներ չեմ տեսնում այն իմաստով, որ ամենակարեւորը նա է, որ եղած միջոցները պետության բյուջեի տեսքով որոշակիորեն նպաստի քաղաքացիների հետագա գործունեությանը:

-Մի ցուցանիշ կարող եք նշել, որի համար ՀՀԿ-ին ձայն տան:

Եթե ընտրողը այնպիսին է, որ Ձեր մտածողությամբ է մտածում, ոչ թե ինձ կընտրի, մեզ կընտրի, այլ մեկ ուրիշին կընտրի:

-Պարոն Սահակյան,  ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն օրերս հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մտադրության մասին, ինչպե՞ս  եք վերաբերում նրա վերադարձին:

Քաղաքական պրոցեսներում չի կարելի անընդհատ կրկնել ու ինչ-որ բան փնտրել… Ցանկացած մարդ կարող է զբաղվել քաղաքականությամբ…

-Բայց  Ձեր կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը հայտնի ելույթում Ծառուկյան  քաղաքական դերակատարին համարել էր չարիք եւ շեշտել, որ կրկեսի վերածելու հայրենիք չունենք: Հիմա չարիք համարո՞ւմ եք քաղաքականություն վերադարձող Ծառուկյանին:

Դուք ուզում եք՝ ես ինչ-որ ուսումնասիրություններ ներկայացնեմ, կարծում եմ՝ չարժի էստեղ որեւէ ուսումնասիրություն… քաղաքական պրոցեսն այնպիսին է, որ ինքը շարժման գործողություն է, եւ այդ շարժման մեջ ամեն ինչ կարող է լինել: Չարիք ենք ասել ոչ թե մարդկանց մերժելու կամ եսիմ ինչ, այլ քաղաքական պրոցեսների առումով որոշակի խնդիրներ են եղել, հիմա անընդհատ խնդիրը բերում եք…

-ՀՀԿ ղեկավարը ասել էր՝ կրկեսի վերածելու հայրենիք չունենք…

Դուք Ձեր տեսակետն եք ասում…

-Սերժ Սարգսյանի տեսակետն էր…

Իմ տեսակետը եւ նաեւ Սերժ Սարգսյանի տեսակետը լրիվ այլ է… ինչ որ էսօր Դուք ներկայացնում եք, առավել եւս դեռեւս պարոն Ծառուկյանից երբեւիցե չենք լսել, որ գալիս է քաղաքականություն, չի հայտարարել, նման խնդիր գոյություն չունի, եթե այդ մասին հայտարարի, նա մեր պետության լավագույն քաղաքացիներից մեկն է, նա էլ ուզում է մասնակցել քաղաքականությանը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «NEWS.am»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930