Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ ձեռքո՜վ ես գնալու». սպանված էքստրասենսի մայրը եւ մեղադրյալն իրար «հանցագործ» անվանեցին

Նոյեմբեր 02,2016 20:45

2015թ. սպանված էքստրասենս, հիրոմանտ Անի Մաջնունյանի գործով այսօր տեղի ունեցած դատական նիստի ժամանակ մեղադրյալ, ռեժիսոր Մուշեղ Մխիթարյանը չպատասխանեց դատախազի հարցին այն մասին, թե արդյո՞ք նա սեռական կապի մեջ է եղել գործով մեկ այլ վկա Աննա Միսակյանի եւ էքստրասենս Անի Մաջնունյանի հետ: «Ես կարիք չեմ տեսնում բարձրաձայնել իմ եւ ինչ-որ մեկի հարաբերությունները»,-ասաց նա, ապա ավելի ուշ դատավորի հարցերին ի պատասխան նշեց, որ Աննա Միսակյանի հետ ունեցել է սեռական հարաբերություն:

Ամբաստանյալի հարցաքննության ժամանակ Անի Մաջնունյանի՝ տուժողի իրավահաջորդ ճանաչված մայրը՝ Լորետա Գյուլումյանը Մուշեղ Մխիթարյանին մեղադրեց սուտ խոսելու մեջ: «Մի՜ ստիր, ասա՝ ովքե՞ր են հանցակիցներդ…իմ ձեռքո՜վ ես գնալու, չեմ մեռնի էնքան, մինչեւ…»,-հուզվելով ասաց տիկին Լորետան:

Մուշեղ Մխիթարյանը պատասխանեց. «Ես Ձեր աղջկան աշխատում եմ հնարավորինս քիչ վարկաբեկել…միակ հանցագործը Դուք եք, որ գումարների մասին եք խոսում»:

Նշենք, որ առաջիկայում դատարանն անցնելու է ապացույցների հետազոտման փուլին: Ի դեպ, նիստի ավարտին մեղադրյալ Մուշեղ Մխիթարյանը հրաժարվեց իր պաշտպանից՝ ասելով, որ վերջինս պատշաճ կատարել է իր մասնագիտական պարտավորությունները, սակայն ինքը նախընտրում է «միայնակ պայքարել»:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 18-ին, ժամը 14:30-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930