Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գյումրեցիները «Պոբեդայի» 10 հազար դրամանոց տոմսեր են փնտրում

Նոյեմբեր 02,2016 19:15

Ինչպես հայտնի է՝ «Պոբեդա» ավիաընկերությունը նոյեմբերի վերջերից Գյումրու «Շիրակ» օդականավակայանից թռիչքներ է իրականացնելու դեպի Մոսկվա, ու տոմսի արժեքը սկսվելու է 10 հազար դրամից։

Այսօր մենք շրջեցինք Գյումրու մի քանի ավիատոմսարկղերում՝ հետաքրքրելով, թե հնարավո՞ր է արդեն ճարել «Պոբեդայի» 10 հազար դրամից սկսվող տոմսերից։ Ի դեպ, հետաքրքրվողները շատ են, մեր՝ Գյումրու Սայաթ-Նովա փողոցի վրա գտնվող ավիատոմսարկղերում եղած պահին մարդիկ գալիս ու հենց այս տոմսից էին ուզում, սակայն ստանալով անհույս պատասխան՝ մասնավորապես այն, որ չգիտեն, երբ կհանվի վաճառքի, հիասթափված հեռանում էին։

Ավիատոմսարկղերից մեկում մեզ պարզաբանեցին, որ «Պոբեդան» դեռ չի նշանակել առաջին թռիչքի օրը, երբ հայտնեց, այն ժամանակ էլ կհայտարարի, թե ովքե՞ր իրավունք ունեն վաճառելու իր տոմսերը։ Ավիատոմսարկղի աշխատակիցները վստահ էին, որ «Պոբեդան» իրենց կթույլատրի վաճառել իր տոմսերը։

Մեր դիտարկմանը՝ մի՞թե վաճառքն առցանց տարբերակով՝ միայն ինտերնետի միջոցով չի լինելո՞ւ, աշխատակիցը պատասխանեց․«Չեմ կարծում, «Պոբեդայի»՝ մյուս երկրներում իրականացրած թռիչքները ուսումնասիրելով՝ հիմա ենթադրությունների մակարդակով տեղեկատվություն է տարածվում։ Մի քանի օր որ համբերեք, շատ չմնաց իրենց խոստացած թռիչքի օրվան, կտեսնեք՝ որտեղից կարելի է գնել տոմսերը»։

pobeda

Նշենք, որ այսօր Գյումրիից Մոսկվա թռիչքն արժեցել է 43 հազար դրամ, իսկ մյուս օրերին տոմսի արժեքը տատանվում է 45-48 հազար դրամ։

Մեկ այլ ավիատոմսարկղում էլ մեզ ցույց տվեցին Երևան-Մոսկվա վաճառված էլեկտրոնային տոմսի մի նմուշ, որի արժեքը հասնում է 39129 դրամ՝ վստահեցնելով, որ այս պահին ամենաշատ պահանջարկ ունեցողը դա է։ Միայն այսօր 25 տոմս վաճառվել էր ավիատոմսարկղի աշխատակիցների միջոցով։ Տվյալ ավիատոմսարկղի աշխատակիցների ասելով, «Պոբեդայի» տոմսերը դեռ վաճառքի չհանած՝ շատերն են գալիս-հետաքրքրվում, ցանկություն հայտնում գնելու։

Ի դեպ, մենք այս ավիատոմսարկղ մտանք՝ ընթերցելով ապակուն փակցված հայտարարությունը՝ «Մոսկվա 20 000 դրամ» (տես լուսանկարում)։ Մեզ մի պահ թվաց, թե «Պոբեդան» էժան գին սահմանելով՝ արդեն իսկ մրցակցային դաշտ է ստեղծում, հարկադրում է մյուս ավիաընկերություններին էլ վերանայել իրենց գները, սակայն պարզվեց, որ հայտարարությունը վերաբերում է միկրոավտոբուսով երթևեկելուն։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930