Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը շանտաժով հասավ իր նպատակին». Հայկ Մարտիրոսյան

Նոյեմբեր 02,2016 18:45

Քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանի կարծիքով` մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունները քննարկելու ու քննադատելու իրավունք չունենք, քանի որ ՀՀ իշխանությունները բանակցում են հենց այն տարբերակի շուրջ, որի մասին հայտարարել է ամերիկացի համանախագահը:

«Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Մարտիրոսյանն այս առիթով ասաց. «Ուորլիքի հայտարարությունն ամենևին հաճելի չէ հայկական կողմի համար: Բայց պիտի հասկանանք` հայկական կողմը որն է` հայ ժողովո՞ւրդը, հայ հասարակությո՞ւնը, թե՞ ՀՀ իշխանությունները»:

Ըստ Հայկ Մարտիրոսյանի` ՀՀ իշխանությունները բանակցում են հենց այն տարբերակի շուրջ, որի մասին խոսում է Ուորլիքը. «Եթե մի պետություն, որը ներկայացնում են ՀՀ իշխանությունները դուրս չի գալիս բանակցային այն փաթեթի բովանդակությունից, որը կա սեղանին և նշանակում է տարածքներ ճանաչման դիմաց, ինչին համաձայն չէ Ադրբեջանը, քանի որ նախագահի մակարդակով հայտարարել է, որ պատրաստ են Արցախին տալ ինքնավարություն, ոչ երբեք ճանաչել անկախությունը, ուրեմն մենք Ուորլիքի հայտարարությունները քննարկելու իրավունք չունենք, քանի որ բանակցում ենք այդ բովանդակության շուրջ»:

Դառնալով առաջիկայում Ալիև-Սարգսյան հանդիպման հավանականությանը` պարոն Մարտիրոսյանն այն հավանական համարեց ու նշեց. «Հո չի՞ կարող առանց հանդիպումների գնալ»:

Ըստ քաղաքագիտության դոկտորի` այդ հանդիպումները մեզ դրական բան տալ չեն կարող, քանի դեռ չենք հրաժարվել բանակցությունների այսօրինակ բովանդակությամբ փաթեթից. «Փոխանակ մենք հրաժարվեինք ագրեսոր և ռազմական գործողությունների դիմած երկրի հետ բանակցելուց, ապրիլից հետո սկսեցինք ավելի ակտիվ բանակցել: Սա նշանակում է, որ Ադրբեջանը հասավ իր շանտաժի նպատակին: Քանի դեռ բանակցությունների փաթեթի բովանդակությունը չի փոխվել, ամեն բանակցություն ավելի է ծանրացնելու մեր վիճակը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930