Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նոյեմբերի 3-ին Բեռլինում կընդունի Հայաստանի իր գործընկեր Էդվարդ Նալբանդյանին. կողմերը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Գերմանիայի ԱԳՆ մամուլի հաղորդագրությունը:
«Բանակցությունների հիմնական թեմաները կլինեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը և Գերմանիայի ու Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ