Լրահոս
Օրվա լրահոսը

«Միհրան Հարությունյանը Եվրոպայի առաջնությանը հաստատ չի մասնակցի»: Լեւոն Ջուլֆալակյան

Նոյեմբեր 02,2016 17:01

Այսօր ԶԼՄ-ների հետ հանդիպմանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանին հարց տրվեց, թե վիրահատության ենթարկված Միհրան Հարությունյանը ե՞րբ կվերսկսի մարզումները եւ կմասնակցի՞ եկող տարվա գարնանը կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

«Նախապես ասեմ, որ նա Եվրոպայի առաջնությանը չի մասնակցի: Վիրահատությունը որակով են արել, բայց բժիշկն ասել է, որ Միհրանն առնվազն ութ ամիս վերականգնողական փուլ պետք է անցնի եւ ծանրաբեռնված մարզումներ չպետք է անի», – ասաց Լեւոն Ջուլֆալակյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930