Լրահոս
Օրվա լրահոսը

«Արյան գին եւ թաղման ծախս եմ ուզում». էքստրասենս Անի Մաջնունյանի մայր

Նոյեմբեր 02,2016 16:47

«Անիի պահարանի շորերի տակից՝ տեղ կար, հինգ միլիոն փող են տարել»,-այսօր` նոյեմբերի երկուսին էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով հերթական նիստի ժամանակ հայտարարեց Անի Մաջնունյանի մայրը՝ Լորետա Գյուլումյանը (լուսանկարում), որն այս գործով ճանաչված է որպես տուժողի իրավահաջորդ: Նա պնդեց, որ իր դստերը սպանողը կողոպտել է Մաջնունյանին:

Մայրը նաեւ մի միջադեպ պատմեց դատարանին, որ Մաջնունյանի մահից օրեր առաջ մի անծանոթ է զանգել եւ տեղեկացրել, որ որոշակի ժամանակահատված Մաջնունյանն իր տանն է եղել եւ մի զանգ ստացել. «Ասաց, որ այդ զանգից հետո Անին շատ է բարկացել: Ես կասկածներ ունեմ մի քանի հոգու վրա, որ իր (նկատի ունի գործով մեղադրյալին.-խմբ) հանցակիցներն են»:

Դատավորը հետաքրքրվեց, թե արդյոք տիկին Լորետան գումարային պահանջ ունի՞ գործով մեղադրյալ Մուշեղ Մխիթարյանի հանդեպ: «Արյան գին եմ ուզում՝ թաղման ծախս եմ ուզում, ես հիմա ոչ ոք չունեմ, Անին իմ կերակրողն էր, իմ բժիշկն էր: Մեկ միլիոն պարտք եմ թաղման համար»,-լաց լինելով՝ ասաց տիկին Լորետան, ապա հավելեց, որ իր աղջկանից կողոպտված հինգ միլիոն դրամն է ուզում:

ani-majnunyani-dat-2Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը Լորետա Գյուլումյանին հարցրեց. «Ձեր որդին՝ Համբիկ Մաջնունյանը, Անիի բնակարանի մաքրման ժամանակ մեկ միլիոն չորս հարյուր հազար դրամ եւ երկու հազար դոլար էր գտել, ընդհանուր՝ մոտ հինգ հազար դոլարին համարժեք գումար: Այդ գումարները Ձեր նշած հինգ միլիոնի մեջ էին ներառվո՞ւմ»: Տիկին Լորետան պատասխանեց, որ ոչ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930