Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքական լոլիկը մտնում է Հայաստան, վրան գրվում է made in Armenia եւ արտահանվում է»

Նոյեմբեր 02,2016 16:40

«Ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, որ գինը նվազել է, մնացածն այս պահին չի հետաքրքրում։ Ես ուրախ եմ, որ գինը նվազել է եւ ջերմատների համար ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվել։ Այսօր ջերմատնային տնտեսությունները Հայաստանում շատ չեն։ Սա կնպաստի դրանց շատացմանը։ Համոզված եմ, որ համապատասխան գերատեսչություններն այդ հաշվարկն արել են ու կներկայացնեն»,-խորհրդարանում 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը`պատասխանելով ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին: Վերջինս հետաքրքրվել էր, թե ի՞նչ միջոցներով է սուբսիդավորվելու ջերմատների համար գազի գնի 17% իջեցումը։

Արամ Մանուկյանը հետաքրքրվեց նաեւ «լոլիկի էպոպեայից»: «Մի ժամ առաջ էլ հանդիպել եմ Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանին: Նա ինձ ասաց, որ 2015 թ.-ին հազար տոննայից ավելի արտահանում չի եղել ՀՀ-ից, բայց վիճակագրությամբ դրանից 40 անգամ ավելի լոլիկ է արտահանվել Ռուսաստան: Ես բաց հայտարարում եմ, որ սա պետական հանցագործություն է: Դուք տեղյա՞կ եք, թե ի՞նչ է տեղի ունեցել: Եվ եթե այո, ապա այսպիսի պետական խայտառակությունը կանխելու համար ի՞նչ եք անելու»,- հարցրեց Արամ Մանուկյանը:

Գյուղատնտեսության նախարարն ասաց, որ ասելիք չունի, քանի որ հարցի մանրամասներին ծանոթ չէ, բայց ուրախ է, որ արտահանումը մեծանում է: «Խնդիրն այն է, որ թուրքական լոլիկը մտնում է Հայաստան, վրան գրվում է made in Armenia եւ արտահանվում է: Սա քրեական հանցագործություն է, եղեք հետեւողական»,- հայտարարեց Արամ Մանուկյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930