Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակը խանգարո՞ւմ է ըմբշամարտի զարգացմանը

Նոյեմբեր 02,2016 15:48

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը ամփոփեց օրերս անցկացված Հայաստանի առաջնության արդյունքները:

Մարզիչը տեղեկացրեց, որ մասնակցությունից ազատվել էին Միհրան Հարությունյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Վարշամ Բորանյանը եւ Արթուր Ալեքսանյանը, իսկ մյուսների մասնակցությունը պարտադիր էր:

Լեւոն Ջուլֆալակյանի խոսքերով, սկսվել է նոր օլիմպիական շրջափուլը եւ իրենք այժմվանից պետք է պատկերացնեն, թե ինչ նոր երիտասարդ ըմբիշներ պետք է համալրեն ընտրանու կազմը եւ պատկերացում կազմեն, թե ինչ հավաքականով են մոտենալու Տոկիոյի օլիմպիական խաղերին:

Սակայն գլխավոր մարզիչը դժգոհ է Հայաստանի առաջնության մասնակիցների քանակից: «Ընդամենը 63 ըմբիշ էր, ինչը լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Պատճառները մի քանիսն են: Հիմնականներից մեկն այն է, որ զինվորական ծառայությունից հետո շատ քչերն են վերադառնում մեծ սպորտ: Առաջնային խնդիր եմ համարում, որ մարզիչները տեղերում իրենց աշխատանքին մոտեցումն են թուլացրել: Չի կարելի ունենալ շուրջ 150 մարզիչ եւ մասնակիցների քանակը լինի 63 հոգի», – ասաց գլխավոր մարզիչը եւ ավելացրեց, որ չնայած ըմբիշների սակավությանը, կան լավ մարզիկներ, որոնց հետ կարելի է հույսեր կապել, աշխատել ու այդ քիչ քանակից էլ որակ  եւ հաղթանակներ ապահովել:

Լեւոն Ջուլֆալակյանը խոսեց նաեւ առաջիկա ծրագրերի եւ մրցումների մասին: Դեկտեմբերի 9-ից 12-ը Հունգարիայում անցկացվելու է ոչ օլիմպիական քաշային կարգերի՝ 71 եւ 80 կգ, աշխարհի առաջնությունը, որին մասնակցելու են Վարշամ Բորանյանը եւ Սարգիս Քոչարյանը: Եկող տարվա փետրվարին հավաքականը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը, մայիսին՝ Եվրոպայի, օգոստոսին՝ աշխարհի առաջնությանը, որոնց նախապատրաստվելու համար պլանավորված են ուսումնամարզական հավաքներ, մասնակցություններ միջազգային մրցաշարերին, որոնց ընթացքում կձեւավորվի ազգային հավաքականի կազմը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լեւոն Ջուլֆալակյանի ասուլիսն ամբողջությամբ՝ «Առավոտ» օրաթերթի առաջիկա համարներից մեկում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930