Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Վարչապետը լավ է արել՝ ասել է պոլիգոն»

Նոյեմբեր 02,2016 16:30

«Առավոտը» «առաջին տպարանի» ներկայիս սեփականատեր Գենիկ Կարապետյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է ընդունել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումը, որը հետեւել էր տպարանի շենքի պայթեցման հետ կապված հանրային դժգոհությանը: Ընդ որում, վարչապետն ասել էր, թե Երեւանը ռազմական պոլիգոն չէ, ու բացթողումներ թույլ տված պատասխանատուները խստագույնս պատժվելու են: «Ճիշտ է արել, որ ասել է պոլիգոն չի»,- պատասխանեց պարոն Կարապետյանը, բայց ձեռնպահ մնաց կառավարության ղեկավարին մեկնաբանելուց: «Վարչապետի որոշումը եւ ասածները ես չեմ մեկնաբանում, ոչ դրա բարոյական, ոչ էլ այլ իրավունքն ունեմ»,- ասաց մեր զրուցակիցը:

«Վարչապետի հետ հանդիպման ժամանակ էլ ասել ենք, որ եղել է որոշակի թյուրիմացություն, գուցե օրենքի բացն է եղել պատճառը կամ մարդկանց որոշակի անբարեխիղճ աշխատանքի հետեւանքը: Այնպես չի, որ իրազեկում չի եղել. իրազեկվել են ԱԻՆ-ը, Ճանապարհային ոստիկանությունը, մեկն էլ պետք է տեղյակ պահեր մեր քաղաքապետարանին: Իսկ ո՞վ պետք է տեղյակ պահեր, հենց դա է բաց մնացել»:
Գենիկ Կարապետյանը նշեց, որ շենքի պայթեցմանն անձամբ ներկա չի եղել, բայց տեղյակ է, որ որեւէ մեքենա դուրս գալու խնդիր չի ունեցել: «Մի մեքենա է կանգնած եղել, սակայն արտակարգ իրավիճակների մեքենաները կանգնեցրել են դրա դիմաց, որ հանկարծ բան չպատահի»,- ասաց սեփականատերը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

02.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930