Լրահոս
Օրվա լրահոսը

Հրեակա՞ն Աստվածաշնչով դաստիարակվել, թե՞ հայկական

Նոյեմբեր 02,2016 15:23

Երբ ես կարդում էի հրեական Աստվածաշունչը, այն ժամանակ դեռ չկային ոչ քրիստոնեության, ոչ նրա գլխավոր գրքի քննադատությունները: Հակառակը, դեռ նոր էինք սկսում անկախանալ, դրանք միայն գովերգվում էին, գիրքն էլ ներկայացվում էր որպես գրքերի գիրք, այսինքն` ամենակատարյալ գիրքն աշխարհում: Բայց նույնիսկ այն ժամանակ ես նկատեցի, թե որքան վատն է Հին կտակարանը: Վատը դեռ շատ մեղմ է ասված, այն դաժան է, մարդատյաց, խարդախ, եսասեր, շահախնդիր, հանցագործ, անբարոյական և այլ նման հատկություններով լի: Եվ ի՞նչ պիտի դուրս գար այն ազգից, որը մի քանի հազար (մոտ 6000) տարի դաստիարակվեր այդ հատկություններով: Ցավո՜ք, հայ ազգն էլ դաստիարակվեց դրանցով մոտ 1700 տարի:

Իր վատ հատկություններից բացի այն նաև շատ ձանձրալի է, բայց ես ստիպեցի ինձ կարդալ այն ամբողջությամբ, հաշվի առնելով, որ մարդկության գրագետ մասը կարդացել է այն, ուրեմն պետք է իմանալ այն, ինչ գիտեն ուրիշները: Իսկ գիտելիքն այն է, որ հրեաների աստվածը դաստիարակում էր իր ընտրած մարդկանց իր չար ոգով, հանուն ինչի՞, որպեսզի նրանք իրեն համարեն իր աստվածը: Բայց եթե նա իսկական աստված լիներ, ապա նախ, ինքնաբերաբար կդառնար նրանց աստվածը, այլ ոչ թե ստիպողաբար, հետո, նա կընտրեր արդեն գոյություն ունեցող ազգերից որևէ մեկին կամ բոլորին և կդաստիարակեր, կկատարելագործեր նրանց, այլ ոչ թե կընտրեր մեկ մարդու և նրանից մի ամբողջ ազգ կստեղծեր ուրիշ ազգերին կոտորելու և նրանց տարածքները գողանալու հաշվին: Հետևաբար, նա գիտեր, որ արդեն գոյություն ունեցող ազգերը, որոնցից մեկն էլ հայ ազգն էր, չեն ընդունի իրեն, քանի որ ինքը շատ վատն է: Իսկ մեկ մարդուն խաբելն ավելի հեշտ էր, վերջինիս հետնորդներն էլ կհետևեին իրեն և այդպես մի ամբողջ ազգ կգոյանար, որի աստվածը կլիներ ինքը: Եվ այդպես էլ եղավ: Արդյունքում, աշխարհի բոլոր ազգերը տեսան, թե ինչ ազգ է ստացվել, բոլորը չսիրեցին, բայց տարբեր վերաբերմունք ցույց տվեցին, հանդուրժողությունից մինչև խիստ ատելություն: Իսկ Հիսուսը եկավ նրանց փոխելու, բայց չկարողացավ: Իսկ եկեղեցին էլ նենգափոխեց Հիսուսի ուսմունքը, Հին կտակարանը դարձրեց իր համար սուրբ գիրք և շարունակեց մյուս ազգերի մեջ այն նույն գործը, որ սկսել էր ամեն գնով, նույնիսկ մարդկության դժբախտացման գնով աստված դառնալ կամեցող չար էակը: Արդյունքում, ընտրված ազգը դարձավ պատուհաս իր շրջապատի ազգերի համար, իսկ նրա ուսմունքը՝ պատուհաս բոլոր կամ շատ ազգերի համար:

Չնայած, որ Աստվածաշունչը և Քրիստոնեությունը քննադատող գրքեր ու հոդվածներ միշտ էլ եղել են, բայց դրանց այնպիսի քանակ, ինչպիսին հիմա է, առաջ չկար կամ ես չեմ հանդիպել: Գուցե դա կապված է համացանցի միջոցով տեղեկատվության ավելի մատչելի դառնալու հետ: Իմաստուն մարդիկ ավելի ու ավելի շատ են նկատում այդ գրքի, մանավանդ դրա հին մասի թերությունները և կիսվում դրանցով մարդկանց հետ: Ավելի ու ավելի պարզ է երևում, որ Հին կտակարանը վատ գրքերից ամենավատն է, ոչ թե լավերից ամենալավը, ինչպես ներկայացնում էին եկեղեցականները և նրանց կողմից մոլորեցված մարդիկ:

Արդյո՞ք գիտեր հայ ազգին արջի ծառայություն մատուցած Տրդատ թագավորը, որ իր պարտադրած ուսմունքը մի օր կործանման եզրին է հասցնելու իրեն վստահված ազգին: Դժվար թե նա իմանար այն ժամանակ, որ չարությամբ ու փոքրոգությամբ դաստիարակվող ազգը կանգնելու է իր ոգու վեհության մասին գաղափարը կորցնելու վտանգի առջև: Որ այդ ուսմունքը կենսագործող կազմակերպությունը, որի մեջ մտել էին իրենց էությանը հոգեհարազատ ուսմունքն ընդունած չար մարդիկ, ընդամենը տասնամյակների ընթացքում վերացնելու են հազարամյակների ընթացքում հայ ազգի ստեղծած մշակույթը, քանի որ այն դրական էր և չէր համապատասխանում իրենց բացասական ուսմունքին: Եվ, լինելով հայ, այսինքն` ամեն ինչում ամենա-ամենան, հայ եհովականներն ավելի եհովական դարձան, քան ինքը Եհովան: Հին կտակարանի ոգով, նրանք ավելի մեծ դաժանությամբ սկսեցին կործանել իրենց երկիրը, քան հրեաներն էին կործանում իրենց հարևանների երկրները: Ցավո՜ք, դա զուտ հայկական հատկություն է՝ ամեն երևույթում լինել ավելին, քան այն ստեղծողը: Նույն ձևով, հայ մեծամասնականներն ավելի խիստ մեծամասնական էին, քան այդ ուսմունքի առաջնորդները, հայ օտարերկրացիներն ավելի դաժան էին Հայաստանի նկատմամբ, քան օտարազգի թշնամիները, հայ դավաճաններն ավելի դավաճան էին, քան օտար թշնամիները և, վերջապես, հայ կաթոլիկներն ավելի կաթոլիկ են, քան Հռոմի պապը: Այդպես է միշտ, հայի ջերմեռանդությունը վերածվում է մոլեռանդության օտարածին ուսմունքներ կենսագործելիս, ամենադրականի կողքին ամենաբացասականն է լինում, երբ հայը սխալ ուղու վրա է կանգնում: Որոշ հետազոտողներ ապացուցում են, որ օտար երկրներին ծառայած հայերն ավելի վնաս են տվել հայ ազգին, քան օտարները: Որովհետև նրանք այդ գործում էլ են ավելի տաղանդավոր եղել, քան օտարները: Դա, ցավո՜ք, նաև մեր ճակատագիրը դարձած գաղթի, աշխարհասփռման վնասակար հետևանքներից մեկն է եղել այն ժամանակից սկսած, երբ հայերը սկսեցին լքել իրենց հայրենիքը օտար երկրներում մշտական բնակության համար:

Մի՞թե հայերի նախկին ուսմունքները՝ արիականությունը կամ թեկուզ ազգայնությունը (հունարեն՝ հեթանոսությունը) թույլ կտային որևէ ձևով վնասել այն ազգին ու երկրին, որին ծառայելու համար էին նշանակված իրենք: Իհարկե, ո՛չ: Բայց, ինչպես երևաց, այդ աստվածային, փառահեղ ուսմունքներին հետևելը դեռևս չի կարող երաշխավորել վերջնական դրական արդյունքը: Ընդամենը մեկ թագավոր թույլ գտնվեց, սխալվեց և չարիքը հաղթեց բարիքին: Սակայն գուցե այդ սխալը նախապատրաստվել էր նախորդ թագավորների սխալներով նույնպես: Օրինակ, Տիգրան Մեծն էլ էր օտարամոլություն տարածում, տարածելով Հայաստանում հունական մշակույթը և հույն աստվածների պաշտամունքները: Արդյունքում, հենց հունահռոմեական կայսրությունն էլ կործանեց իր կայսրությունը: Որովհետև թշնամու մշակույթը տարածելը թշնամուն հենց ուղղակի աջակցություն ցույց տալ է նշանակում: Այնինչ պետք էր թշնամականին հակադրել իրենը, իր մշակույթը, իր կրոնը, իր ուսմունքները, պայքարել հունականի ներխուժման դեմ, ոչ թե հենց ինքը տարածեր դրանք: Մշակույթի ներխուժման հետևից նաև զորքը ներխուժեց անկախությունից զրկելու, ստրկացնելու, ի վերջո, թագավորությունը, պետությունը կործանելու համար: Սակայն, եթե հունական մշակույթը, այնուամենայնիվ, չկարողացավ այնքան վնասներ տալ մեզ, որքան հրեականը, չկարողացավ զրկել մեզ պետությունից, սեփական մշակույթից ու պատմությունից, ապա այն ուղի հարթեց, նախապատրաստեց, հեշտացրեց հրեական ուսմունքի գործը, որը վերջնականապես կործանեց հայկական և՛ պետությունը, և՛ մշակույթը, և՛ պատմությունը: Չէ՞ որ եթե հրեա քոչվոր ազգը գիր ուներ, կարևոր չէ՝ սեփական թե ուրիշից վերցրած, կարողանում էր գրել իր պատմությունը հազարամյակների ընթացքում, ապա ինչպե՞ս կարող էր հայ նստակյաց, քաղաքակրթված, բարձր մշակույթ ունեցող ազգը գիր չունենալ և ներկա մարդկությանը չհասցներ իր հազարամյակների պատմությունը: Եթե նույնիսկ հազարամյակներ առաջ հայոց գրերի գոյության մասին գիտական ապացույցներ ներկայումս չկան, ապա տարածաշրջանում եղած որևէ, օրինակ` շումերների, աքքադների, արամեացիների կամ մեկ այլ այբուբենով հայ թագավորները և քրմերը գրում էին չէ՞ իրենց գրագրությունները: Չէ՞ որ արամեացիները հենց Հայքում ապրած հրեաներն էին, ինչու՞ արամեացիները պահպանեցին իրենց գիրը, իսկ նրանց հետ ապրած հայերը՝ ոչ: Դրանք հիմա չկան, որովհետև ազգի հոգու նոր տերերը թշնամաբար վերացրին դրանք, որպեսզի ջնջեն ազգի հիշողությունը և զրոյից, մեկ մարդուց սկսեն նոր հրեական ազգի կերտումը, ինչպես դա արեց իսկական հրեաների դաժան աստվածը. մեկ մարդուց ստեղծեց մարդկության գլխին պատուհասը:

Այնուհետև ես կարդացի հայկական Աստվածաշունչը և տեսա հայկականության ուսմունքի հսկայական տարբերությունները հրեականից: Ահա դա՛ է ամենակատարյալ գիրքը հայ ազգի համար, հայի գիր գրոցը՝ գրքերի գիրքը: Նման գիրք ունեցող ազգի համար նվաստացուցիչ է Հին կտակարան կարդալը նույնիսկ, ուր մնաց թե այն որպես կյանքում առաջնորդվելու գիրք ընդունելը: Եթե հայերը 301 թվականից հետո էլ շարունակեին դաստիարակվել ու առաջնորդվել հայկական Աստվածաշնչով, ապա ո՛չ իրենց պետությունը կկորցնեին, ո՛չ երկիրը, ո՛չ ազգի մեծ մասը: Բայց, փաստորեն, ուրիշ պետությունների դեմ հաջողությամբ պայքարող հայկական պետությունը ավելի թույլ գտնվեց սեփական կործանողների առջև: Ամեն ինչում առաջինը լինելու ձգտումն էլ միշտ չէ որ արդարացված է: Թող ուրիշ ազգերն առաջինը ընդունեին նոր, անծանոթ կրոնը, չէ՞ որ հավանականությունը 50-50 էր, որ այն կլիներ լավը կամ վատը, օգտակար կամ վնասակար: Իսկ հիմա, դարերի հեռավորությունից պարզ երևում է, որ մեր նախնիները, ումից կախված էր ճակատագիրն հայոց, սխալ ընտրություն կատարեցին, երբ կանգնած էին հերթական երկընտրանքի առջև, ինչպիսիք լինում են միշտ և՛ ամեն անհատի, և՛ ազգի ղեկավարի, և՛ ազգի առջև: Որքան ուշ ընդունեինք Քրիստոնեությունը, այնքան ավելի ապահով կլինեինք ինքներս մեզ դժբախտացնելուց: Չէ՞ որ ուրիշները չդժբախտացրին մեզ, այլ մենք, որովհետև վնասել ցանկացողներ միշտ եղել են, կան և կլինեն, բայց մենք պետք է ուժեղ լինեինք և թույլ չտայինք դա: Իսկ հրեաները կարողացան խաբել մեր նախնիներին և համոզել հույսը դնել իրենց չար աստծո վրա և ոչինչ չանել ինքնափրկության համար: Իսկ չար աստվածն էլ ինչու՞ պիտի օգուտ տար հայ ազգին:

Բայց, չնայած իր ջանքերին, նա չկարողացավ լրիվ փոխել հայերին: Մենք բոլորս կամ մեր մեծ մասը, կամ մեզանից շատերը երկար կամ կարճատև ապրել են արտասահմանում՝ օտար ազգերի մեջ և տեսել հայի ու օտարի հոգեկերտվածքի տարբերությունները հօգուտ հայի, թե որքան ավելի մարդկային է հայը օտարի համեմատ: Օտար ազգերի ներկայացուցիչների մեծ մասը կարող են ընկերանալ, նույնիսկ բարեկամանալ ինչ-որ մեկի հետ, թեկուզ ազգակցի, բայց հոգով միշտ մնալ օտար և, համապատասխանաբար, ցանկացած պահի դավաճանել նրան, եթե իրեն թեկուզ մի փոքր թվա, թե ինքը ինչ-որ առավելություն կստանա իր մերձավորի կործանման հաշվին: Իսկ հայը պատրաստ է նույնիսկ ինքնազոհաբերման գնով լավություն անել իր մերձավորին, լինի նա հայ թե օտարերկրացի:

Կան մարդիկ, որոնք սխալմամբ համարում են, թե քրիստոնեությունն է մեզ տվել այդ մարդասիրական հատկությունը: Սակայն նրանք մոռանում են, որ հայն ավելի երկա՛ր է դաստիարակվել իր ազգային աստվածների ոգով, քան քրիստոնեական աստծո: Ուրեմն, ոչ թե քրիստոնեությունն է տվել մեզ դրական հատկությունները, այլ ավելի շուտ, քրիստոնեությունը այդպես էլ չկարողացավ վերջնականորեն փչացնել հայի հոգին, միայն հասցրեց զրկել նրան այնպիսի հատկություններից, որոնց բացակայությամբ կորցրինք երկրի ու ազգի մեծ մասը: Մեծ ազգից դարձանք փոքր ազգ, բայց միայն չափերով, հոգով հայն էլի՛ ավելի մեծ է, քան չափերով իրենից ավելի մեծերը: Տարիքով նույնպես, ուստի, ովքեր մեզ համարում են ռուս ազգի փոքր եղբայրը, նրանք սխալվում են, հայը մեծ եղբայրն է: Չէ՞ որ մեծը կամ փոքրը լինելը որոշվում է տարիքով, ոչ թե չափսերով կամ քանակով:

Ինչևէ: Մեր առաքելությունն ուրիշ է, դրան է պետք ձգտել, ոչ թե խարդախ ու չարագործ դառնալուն: Նույնիսկ եթե ժամանակակից մարդկության գիտակցության մակարդակից ելնելով ընդունենք, թե հրեական աստծո տեղում մի ինչ-որ այլմոլորակային էր, ապա միևնույն է, նա հրեաների այլմոլորակայինն էր, ոչ թե հայերի: Բայց չէ՞ որ հայերի այլմոլորակայինները հրեականից հազար անգամ ավելի լավն էին և են: Անհրաժեշտ է գնալ մե՛ր, սեփական ուղիով, ոչ թե հրեաների, օգտվել մե՛ր ուսմունքից, ոչ թե ուրիշի, իրականացնել մե՛ր առաքելությունը, ոչ թե ուրիշի, զարգացնել մե՛ր հոգեկերտվածքի դրական հատկությունները, ոչ թե ուրիշի բացասական, ներկայանալ աստծո և մարդկության առջև մե՛ր դեմքով, ոչ թե ուրիշի, սեփակա՛ն լուսավոր հոգով, ոչ թե ուրիշի խավարից մթագնող հոգով, սփռել լո՛ւյս, այլ ոչ թե մթություն: Ա՛զգը պետք է լինի մեր աստվածը, որպեսզի քավենք մեր նախնիների մեղքը ազգի առջև: Հայրենի՛քը պետք է լինի մեր կրոնը, որպեսզի քավենք մեր նախնիների մեղքը մեր երկրի հանդեպ: Հայրենի պետությո՛ւնը պետք է լինի մեր սրբությունը, որպեսզի քավենք մեր նախնիների մեղքը հայոց պետականության առջև: Հայոց պատմությո՛ւնը պետք է լինի մեր գլխավոր ուսմունքը և յուրաքանչյուր հայի սեղանի գիրքը, որպեսզի քավենք մեր նախնիների մեղքը ազգի պատմության առջև: Մեր առաքելությո՛ւնը պետք է լինի մեր կյանքի գլխավոր նպատակը, որպեսզի քավենք մեր նախնիների մեղքը մեր աստվածների՝ մեզ առաքելության ուղարկածների առջև:

Գեղամ Ա. Խաչատրյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Ամերիկացի Հայ says:

    Հա, իսկ հայկական գլոբուս ո՞րտեղից ճարենք։

  2. Մարինա says:

    Շնորհակալություն հեղինակին՝ շատ հետաքրքիր և տեղին հոդվածի համար:

  3. Հեւենէ says:

    կատարյալ հիմարություն! Դուք Սուրբ գիրքը կադացել եք «կարդալու» համար և ցավոք ոչինչ չեք հասկացել։ Աստված ձեզ ողորմի! Սուրբ գիրքն ասում։« Աշխարհի իմաստությունը Աստծո առաջ կեղտոտ լաթի պես է»։

  4. Վարդան says:

    «արամեացիները հենց Հայքում ապրած հրեաներն էին»։ Այդքան համոզմունքով արտահայտված նման հակագիտական տեսակետից հետո, որը զուրկ է պատմագիտական նվազագույն հիմքից, կարելի է ըմբռնումով մոտենալ հեղինակի մոլորության՝ հոդվածի հիմնական կոնցեպցիայի տեսանկյունից։ Կարծես թե քրիստոնեության հիմնական ուսմունքը պարփակված լիներ Հին կտարականում եւ ոչ թե ավետարաններում, կամ թե Մովսեսն ու Քրիստոսը միեւնույն անձը լինեին։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930