Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիահայերը հիմնականում ցանկանում են Երեւանի կենտրոնում ապրել (Տեսանյութ). «Ա1+»

Նոյեմբեր 02,2016 15:12

Սփյուռքի նախարարությունը 160 առաջարկ է ստացել մարզերում  սիրիահայ ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար: Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանի խոսքերով՝ սիրիահայերը հրաժարվում են առաջարկից, թե այդքան հեռու չեն կարող գնալ ապրելու: « Պարույր Սեւակի անվան թանգարանի տնօրենը զանգահարել է մեզ եւ ասել, որ երկու հարկանի առանձնատուն ունի՝ ամբողջ կահույքով, անկողինով եւ այլն, պատրաստ է առանց կոպեկի տրամադրել սիրիահայ ընտանիքի:  Գյուղական վայրերում բնակարանները հողամաս ունեն, բայց դա էլ ենք հասկանում: Քաղաքաբնակը հողագործությամբ զբաղվել չի կարող, մարդը չի կարող գնալ հող մշակել, եթե պապենական ինքն արհեստագործ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Սերժ Սրապիոնյանը:

Նրա խոսքերով՝ շատերը ցանկանում են ապրել Օպերայի շրջակայքում:

Ըստ Սերժ Սրապիոնյանի՝ նախարարությունը ամեն օր էլ ընդունում է սիրիահայ ընտանիքների, օգնում նրանց, ժամանակավոր կացարաններ տրամադրում, հետո որոնում են բնակարաններ, եւ վճարում են նաեւ վարձի մի մասը:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930