Մոսկվայում կնքել են Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության գրասենյակը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է կազմակերպության ռուսական ստորաբաժանման ղեկավար Սերգեյ Նիկիտինը:
Կազմակերպության աշխատակիցներից Ալեքսանդր Արտյոմևը Reuters-ի հետ զրույցում հայտնել է, որ իրենց որևէ նախազգուշացում չի եղել:
Մեկ այլ աշխատակից՝ Իվան Կոնդրատենկոն, Facebook-ի իր էջում գրել է, որ կազմակերպության դռան վրա ամրացված է հայտարարություն՝ ըստ որի հաստատություն կարելի է մտնել միայն Մոսկվայի քաղաքային գույքի դեպարտամենտի թույլտվությամբ: Գրասենյակի կողպեքները կոտրված են և փոխարինված նորերով:
Gazeta.ru-ն նշում է, որ կազմակերպության աշխատակիցները փորձում են կապ հաստատել քաղաքային իշխանությունների հետ, բայց առայժմ անարդյունք:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ