Հալեպում զինյալները թռուցիկներ են տարածում՝ խաղաղ բնակիչներից պահանջելով հումանիտար միջանցքով անցնելու համար վճարել 150 հազար սիրիական լիրա (մոտ 300 դոլար) մեկ անձի համար. պահանջը ստորագրված է «Ջեյշ ալ-Ֆաթհի գերագույն ռազմական խորհրդի» կողմից: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մեր ղեկավարությունը գիտակցում է քաղաքի խաղաղ բնակիչների տառապանքների մակարդակը՝ պայմանավորված սիրիական բանակի զինվորականների կողմից Հալեպի թաղամասերի շրջափակման և ռմբակոծությունների հետ: Մեր եղբայրների հետ խորհրդակցությունից հետո մենք թույլ ենք տալիս մինչև 14 տարեկան և 55-ից բարձր տարիքի բնակիչներին դուրս գալ՝ պայմանով, որ նրանցից յուրաքանչյուրը դուրս գալու հնարավորության դիմաց վճարի 150 հազար սիրիական լիրա՝ ճակատում մեր եղբայրներին աջակցելու համար»,- ասվում է թռուցիկների տեքստում:
Սիրիական բանակի և ռուս զինվորականների կողմից Հալեպում բացվել է 8 հումանիտար միջանցք, որոնցով, ենթադրվում է, որ խաղաղ բնակիչները կարող են դուրս գալ Հալեպի արևելքի շրջափակված թաղամասերից:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ