Լրահոս
Օրվա լրահոսը

Անապահովների նպաստից գազի գնի համար ավելացված 1000 դրամները չեն հանելու. Արտեմ Ասատրյան

Նոյեմբեր 02,2016 13:14

Այսօր լրագրողները ԱԺ-ում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեցին՝ գազի սակագնի բարձրացումից հետո 1000 դրամով ավելացավ անապահովների գումարը, հիմա հնարավո՞ր է գազի գնի իջեցումից հետո այդ 1000 դրամները հետ վերցնեք: Նախարարը պատասխանեց. «2017-ի պետբյուջեի նախագծում 1.1 մլրդ-ից ավելի միջոց լրացուցիչ հատկացված է կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներին: Այսինքն, այն, ինչ ավելացվել է, բնականաբար, 2017-ի բյուջեում դրան համապատասխան միջոցներ են ավելացել»:

Լրագրողները հիշեցրին,որ 1 տարի առաջ ամպագոռգոռ ձեւով ներկայացվեց կառավարության այն բացառիկ դրական ծրագիրը, որով նախատեսվում է երիտասարդ ընտանիքներին առանց կանխավճարի բնակարան ձեռք բերել, ինչո՞վ է պայմանավորված տեւական ժամանակ քար լռությունը կառավարության կողմից: Նախարարը պատասխանեց, որ լրագրողների շնորհիվ է այդ աշխատանքային քննարկումը ամպագոռգոռ ստացվել. «Եթե մասնակցություն չունենայիք դուք, դա կլիներ հերթական աշխատանքային քննարկումը: Լսումներ են եղել, քննարկում է եղել, եւ այդ աշխատանքները այսօր էլ շարունակվում են»:

Նախարարը հստակ չասաց՝ վերջապես կյանքի կոչելո՞ւ են դա, թե՞ ոչ: Նրա խոսքերով՝ ամեն ինչ իր ժամանակին լուծումները կստանա. «Ի վերջո ծրագրերը քննարկվում են եւ երբ հաստատվում են, այդ պահից են դառնում ծրագիր, իրավական ակտ՝ պարտադիր կատարման ենթակա»: Նա ասաց, որ երբ ամբողջական որոշումը կայացնեն՝ կերեւա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930