Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կարող է՝ զոքանչն էլ լինի…». Խոսրով Հարությունյանը՝ Սամվել Ալեքսանյանի՝ բիզնեսը կնոջը վստահելու մասին (Տեսանյութ)

Նոյեմբեր 02,2016 12:51

«Ամենաշատ գործարար պատգամավորները նստած են ընդդիմության շարքերում: Պետք է կտրել բիզնես-քաղաքականություն սերտաճումը, ոչ թե արատները բարդել ՀՀԿ-ի վրա»,-այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում նման համոզմունք հայտնեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ մեկնաբանելով վերջերս ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի՝ ԱԺ-ում հնչեցրած գնահատականը: Հիշեցնենք՝ նա դիմելով վարչապետին՝ ասել էր. « Դուք կունենա՞ք այնքան վճռականություն՝ կտրելու այն ճյուղը, որի վրա նստած է իշխանությունը»:

«Եկեք բոլոր ճղերը կտրենք՝ տակը ի՞նչ կմնա: Պետք է պարարտ հող՝ համակարգ ստեղծենք, որը կբացառի դա եւ որեւէ մեկին չի խանգարի զբաղվել քաղաքականությամբ՝ իր բիզնեսը վստահելով որեւէ մեկին»,-ասաց Խոսրով Հարությունյանը:

Նա կողմ է, որպեսզի գործարար պատգամավորներն իրենց բիզնեսը վստահեն համապատասխան ընկերությունների՝ պայմանագրային հիմունքներով:

Լրագրողի դիտարկմանը, թե «Սամվել Ալեքսանյանն, օրինակ, իր բիզնեսը վստահել է կնոջը, ի՞նչ պարտադիր է՝ դրանով կազմակերպություն զբաղվի», Խոսրով Հարությունյանն այսպես արձագանքեց. «Կարող է՝ զոքանչն էլ լինի, բայց համակարգային լուծում է պետք: Կազմակերպությունը ստանձնում է բիզնեսի ողջ պատասխանատվությունը, դուք կարող եք մոռանալ ձեր բիզնեսը, որի ապագայի ողջ պատասխանատվությունը ստանձնում է այդ ընկերությունը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930