Լրահոս
Օրվա լրահոսը

Օշականցի Գեւորիկի եղբայրը՝ որդուն առաջադրված մեղադրանքների մասին. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 02,2016 12:23

Երեկ հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երկամսյա կալանքի որոշում է կայացվել Օշական համայնքի բնակիչ 27-ամյա Ալբերտ Մելիքյանի նկատմամբ։ Վերջինս, պարզվում է, քրեական աշխարհում հայտնի Գեւորգ Մելիքյանի՝ Օշականցի Գեւորիկի եղբոր որդին է։

Դեռեւս այս տարվա օգոստոսի 4-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Սուր կտրող-ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով Աշտարակի բժշկական կենտրոն էին տեղափոխվել 4 հոգի՝ Աշտարակի բնակիչներ 40-ամյա Վաչե Մովսիսյանը, 47-ամյա Գեւորգ Գարանյանը, 32-ամյա Ռաֆիկ Ջուլհակյանը եւ 37-ամյա Արման Միրզոյանը։

Եվ ըստ պաշտոնապես չհաստատված լուրերի՝ կատարվածում մեղադրվում է քրեական հեղինակություն Օշականցի Գեւորիկի եղբորորդին՝ Ալբերտ Մելիքյանը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հանցագործությունը կատարելուց հետո Ա. Մելիքյանը դեպքի վայրից փախուստի է դիմել BMW X5 մակնիշի 39 ԼՍ 999 համարանիշի ավտոմեքենայով։ Իսկ դեպքի վայրում հայտնաբերվել է Toyota Land Cruiser մակնիշի 31 VN 333 համարանիշի ավտոմեքենա, որի վրա եղել են արյան հետքեր։

Հասկանալու համար՝ որտեղ է հետախուզման մեջ գտնվող մեղադրյալը, «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց նրա հոր՝ Սաշա Մելիքյանի հետ։ Վերջինս վստահեցրեց, որ որդու նկատմամբ զրպարտություն է իրականացվում։

– Պարոն Մելիքյան, Ձեր որդին հետախուզման մեջ է։ Ի՞նչն է պատճառը։

– Սաղ զրպարտանք ա։ Ինքը առողջականով բան ունի, էսա կդզվի ու ինքը կասի՝ որը որից հետո ա։

 

– Որտե՞ղ է նա հիմա։

– Իրա վիճակը… Մի քիչ առողջականի հետ կապված խնդիրներ կան։

– Նա Հայաստանո՞ւմ է գտնվում։

– Հա՛։

– Կոնկրետ որտե՞ղ է գտնվում Ձեր որդին։

– Հայաստանում չի։

– Իսկ որտե՞ղ է։

– Էստեղ չի։ Դրսում ա..

– Շահերի պաշտպան, փաստաբան ունի՞։

– Չէ՛., ի՞նչ ենք անում փաստաբանը։ Եթե ոչ մի բան չկա, փաստաբանն ի՞նչ ենք անում։

– Դանակահարության մասին է խոսվում… Դուք տեղյա՞կ եք Ձեր որդու մասնակցության մասին։

– Չէ հա, ի՞նչ դանակահարություն։ Չկա նման բան… (խմբ. ծիծաղում է)։ Զրպարտանք ա սաղ։ Երեւույթ ա, որը ուզում են իրանց համար օգտագործեն։

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930