Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ ենք իմանո՞ւմ՝ «լեվի» օղի ենք գնում, թե «պռավի». Խոսրով Հարությունյան. (Տեսանյութ)

Նոյեմբեր 02,2016 12:16

«Ստվերային տնտեսության մեջ ներգրավված բոլոր կողմերը շահագրգռված են դրանում՝ արտադրողից մինչեւ իրացնող»,-այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում անդրադառնալով հարցին, թե ինչպես է նոր կառավարությունը պայքարելու ստվերային տնտեսության դեմ, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Նրա բնորոշմամբ՝ միայն սպառողին «ձեռ չի տալիս» ստվերը, սակայն հենց վերջինս է նպաստում ստվերին. «Ինչ-որ բան գնելուց՝ շատ ենք իմանո՞ւմ՝ «լեվի» օղի ենք գնում, թե «պռավի»: Բայց դրանով նպաստում ենք ստվերի շրջանառությանը»:

Թե ինչ պետք է անի Կառավարությունն այս դեպքում, Խոսրով Հարությունյանի կողքով՝ անհրաժեշտ է տնտեսվարողների գործունեությունը դարձնել թափանցիկ՝ ոչ միայն հարկային մարմինների, այլեւ բնակչության համար. «Դրա ճանապարհը էլեկտրոնային հաշվետվությունների համակարգի ներդրումն է, որն իրականացվում է»:

Հարությունյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե արդյոք կառավարության ծրագիրը բավարար հիմքեր է ստեղծել, որպեսզի մենաշնորհների դեմ պայքարը լինի անբեկանելի. «Արդեն բոլորն են գիտակցում, որ առանց ազատ մրցակցության՝ չենք կարող հաջողել: Չորս կողմից շրջափակման մեջ գտնվող երկրի համար ազատությունը ռեսուրս է, կառավարությունն էլ այդ ճանապարհով է գնում: ՊԵԿ-ի կատարած քայլերը վստահություն ներշնչում են: Վարչապետը հասկանում է այն քաղաքական պատասխանատվությունը, որը ստանձնել է հանրության եւ քաղաքական ապագայի առջեւ: Կարծում եմ՝ նրա շատ խոստումներ իրականություն կդառնան»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930