Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրապետության բոլոր պրոբլեմները կան մեր մարզում, գումարած՝ սահմանամերձ լինելը». Աիդա Աչինինյան. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 02,2016 12:10

Հայաստանը, որքան էլ տխուր է արձանագրելը. արդեն իսկ համարվում է ծերացած բնակչություն ունեցող երկիր։ Իսկ Տավուշի մարզում ժողովրդագրական խնդիրները հատկապես սուր են։

Այստեղ առավել մեծ թվով տարեց մարդիկ են ապրում, մահերի թիվը հաճախ գերազանցում է ծնունդների թվին, կան համայնքներ, որտեղ մի ամբողջ տարի ոչ ոք չի ծնվում կամ չի գրանցվում որեւէ ամուսնություն։ Տավուշի մարզում ապրողների 36 տոկոսը 63 եւ ավելի տարիք ունի։

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Տավուշի մարզային գործակալության պետ Աիդա Աչինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս պատկերի մասին վկայող մի շարք տվյալներ ներկայացրեց։

Ըստ պաշտոնական վիճակագրության, մարզի, օրինակ, Բարեկամավան գյուղում 2015 թվականի ընթացքում որեւէ երեխա չի ծնվել։ Համայնքում 185 տնտեսություն կա եւ 232 մշտական բնակիչ։ 2011 թվականին գյուղում եղել է 2 ծնունդ եւ 6 մահ, 2012-ին՝ 1 ծնունդ, 4 մահ, 2013-ին՝ 2 ծնունդ եւ 3 մահ։ 2014 թվականին Բարեկամավանում ծնունդների թիվը եղել է ընդամենը 3, իսկ մահերինը՝ 9։ 2015-ին, ինչպես արդեն նշեցինք, ոչ ոք չի ծնվել, եւ մահացել է 6 մարդ։

Աղավնավանք համայնքը ավելի քան 250 մշտապես ներկա բնակչություն ունի, բայց 2015 թվականին գյուղում որեւէ ամուսնություն չի գրանցվել։

«Հանրապետության բոլոր պրոբլեմները կան մեր մարզում, գումարած՝ սահմանամերձ լինելը»,- առկա իրավիճակին անդրադառնալով՝ նկատում է Աիդա Աչինինյանը։

Նա նաեւ փաստում է, որ մարզում մահացություններն ավելի շատ պայմանավորված են շաքարախտով եւ արյան շրջանառության համակարգի հիվանդություններով։ Այսինքն՝ ի տարբերություն ամբողջ հանրապետության ընդհանուր ցուցանիշների, ըստ որոնց՝ մահաբերությամբ առաջին տեղում սրտանոթային հիվանդություններն են, երկրորդում՝ ուռուցքները, Տավուշի մարզում պատկերն այլ է։

Պաշտոնյան կարծում է, որ սրան նույնպես սահմանին մոտ գտնվելն է նպաստել, ինչի պատճառով բնակիչներն ապրում են մշտական լարվածության ու սթրեսի պայմաններում։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930