Տարեցտարի նվազում է Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը։ 2016 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչությունը կազմում է 2 993.9 հազ. մարդ։ Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2011 թվականի հոկտեմբերի 12-ից 21-ը անցկացված մարդահամարի արդյունքներով ՀՀ մշտական բնակչության թիվը 3 միլիոն 18 հազար 854 էր։ Մարդահամարից հետո՝ 2012 թվականին, ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 3 միլիոն 21 հազար 400 , 2013 թվականի սկզբին այդ թիվը եղել է 3 միլիոն 41 հազար, 2014 թվականի տարեսկզբին՝ 3 միլիոն 17 հազար 400, իսկ արդեն 2015 թվականի սկզբին՝ 3 միլիոն 10 հազար 600։
Իսկ եթե 2015 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը կազմել է 3004, 0 հազ, ապա 2016 թվականի նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 2993,9, որից 1904,6-ը՝ քաղաքի, իսկ 1089,9-ը գյուղական բնակչության թվաքանակն է։
Ստացվում է, որ 2015 թվականի համեմատությամբ այն նվազել է 10.1 հազարով։ Հայաստանի գրեթե ամբողջ տարածքում մշտական բնակչության թվաքանակը, 2015 թվականի հետ համեմատած, նվազել է, միակ բացառությունը Արմավիրի մարզն է, որտեղ գրանցվել է բնակչության թվաքանակի աճ, թեեւ շատ քիչ՝ 0.7-ով։
Կարդացեք նաև
Վահագն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում