Լրահոս
Օրվա լրահոսը

Ձյան եւ մերկասառույցի պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ

Նոյեմբեր 02,2016 11:43

Նոյեմբերի 2-ին, ժամը 05.56-ին տեղեկություն է ստացվել, որ Գավառ-Նորատուս ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Mercedes E320» մակնիշի 01 MM 041 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան:

***

Նոյեմբերի 2-ին, ժամը 02.10-ին տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «ГАЗель» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «ГАЗель» մակնիշի (վարորդ՝ Ռ. Խ.) 07 ՏՍ 378 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։

***

Նոյեմբերի 2-ին, ժամը 01.42-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ռայկոմ թաղամասում գտնվող Ֆլեշ բենզալցակայանի մոտակայքում «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-21014» մակնիշի 35 AM 366 պետհամարանիշով (վարորդ՝ Դ. Հ.) ավտոմեքենան:

***

Նոյեմբերի 2-ին, ժամը 00.02-ին տեղեկություն է ստացվել, որ Գավառ-Նորատուս ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «ГАЗель» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «ГАЗель» մակնիշի (վարորդ՝ Ս. Խ., 1 ուղևոր) 07 ՏՍ 378 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։

***

Նոյեմբերի 1-ին, ժամը 15.52-ին տեղեկություն է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին «КамАЗ» մակնիշի ավտոմեքենան ձյան և մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, զոհեր և վիրավորներ չկան. անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

Պարզվել է, որ մեքենան ուղղել են վերամբարձ կռունկի միջոցով, սակայն չի հաջողվել դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարները Գավառ-Մարտունի Մ-4 ավտոճանապարհի 16-րդ կմ-ից КамАЗ մակնիշի (վարորդ՝ Մ. Հ.) 56 ՏՍ 758 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված։

ԱԻՆ հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930