Լրահոս
Օրվա լրահոսը

Գազի սակագնի նվազեցումը թեկուզեւ ընդամենը 5.2 տոկոսով՝ շատ ձեռնտու վիճակ է ստեղծում ՀՀԿ-ի համար. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 02,2016 11:22

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը («ԳԱ») երեկ հայտարարեց, որ մտադիր է դիմել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սպառողներին մատակարարվող գազի սակագները վերանայելու առաջարկով։

Մի՞թե բնակչության համար գազի 5.2 տոկոս նվազումը այն է, ինչ սպասում ենք կառավարությունից։ Տնտեսությունը անկում է ապրում հազար ու մի այլ պատճառներով, սկսած բիզնեսին տրվող վարկերի աստղաբաշխական տոկոսներից, վերջացրած կոռուպցիայով, մոնոպոլիաներով, իշխանության ու բիզնեսի սերտաճմամբ։ Դա հանգեցնում է բնակչության աղքատացմանը, եւ եթե ձմռանը ամսական ասենք 20 հազար դրամի գազ սպառող ընտանիքը սակագնի նվազման շնորհիվ խնայի հազար դրամ, դրանից շատ մեծ օգուտներ ակնկալել չենք կարող։

Ու եթե ավելի խտացնենք գույները, կարող ենք կասկածներ հայտնել, որ սա այն առավելագույնն է, որ պատրաստվում է անել Կարեն Կարապետյանի կառավարությունը։ Եվ դրանով իսկ խուսափելու է խորը ու արմատական բարեփոխումներ անելուց։

Ախր ամեն ինչ շատ գեղեցիկ է դասավորվում։ Ապրիլին գործող իշխանության համար ճակատագրական ընտրություններ են։ Ապրիլին նախորդած ձմեռային ամիսների համար գազի սակագնի նվազեցումը թեկուզեւ ընդամենը 5.2 տոկոսով՝ շատ ձեռնտու վիճակ է ստեղծում ՀՀԿ-ի համար հատկապես PR– ի տեսանկյունից։ Դե, բնականաբար, կասեն, որ նոր կառավարությունը ավեյի խորը բարեփոխումներ է անելու, արմատախիլ է անելու կոռուպցիան, շեշտակի զարգացնելու է տնտեսությունը, ուղղակի դրա համար ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ, իսկ ահա գազի էժանացումը կարող էր արագ անել եւ տեսա՞ք՝ արեց։ Ու այդքանով ամեն ինչ կավարտվի:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930