Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արձակում 1-ին տեղն զբաղեցրել է Արմեն Շեկոյանը. «Հրապարակ»

Նոյեմբեր 02,2016 11:11
Armen Shekoyan

Հայտնի են «Գրական մրցանակաբաշխություն-21-րդ դար» մրցույթի արդյունքները, որն անցկացվում էր սփյուռքի նախարարության եւ Ռուսաստանի հայերի միության կողմից կազմակերպվող «Համահայկական մրցանակաբաշխություն–2016»-ի շրջանակներում։ Ի տարբերություն նախորդ տարիների, մրցանակաբաշխության ժանրային սահմաններն այս տարի ընդլայնվել էին եւ ընդգրկել պոեզիա, դրամատուրգիա, մանկապատանեկան, նաեւ՝ երիտասարդական գրականություն ժանրերը։

Մրցանակաբաշխությունը նվիրված էր ՀՀ անկախության 25-ամյակին։ Մրցույթի կանոնակարգի համաձայն, բոլոր տեքստերը պետք է լինեին անտիպ եւ ներկայացվեին ծածկանունով։ Ինչ վերաբերում է մրցանակներին, ապա արձակ, պոեզիա, դրամատուրգիա, մանկապատանեկան գրականություն ժանրերի համար նախատեսված են եղել 3-ական մրցանակներ, իսկ երիտասարդականի համար՝ 2-ական։

Ըստ այդմ, մրցանակաբաշխության արդյունքների համաձայն, արձակում 1-ին տեղն զբաղեցրել է Արմեն Շեկոյանը, 2-րդ տեղը՝ Գրիգոր Ջանիկյանը, 3-րդը՝ Էդուարդ Խաչիկյանն եւ Ալեքսանդր Թոփչյանը։

Պոեզիայում 1-ին տեղը՝ Հուսիկ Արան, 2-րդ եւ 3-րդ տեղերը (հավասար միավորներով)՝ Սամվել Կոսյանն ու Վահե Արսենը։

Դրամատուրգիայի 1-ին տեղը բաժին է հասել Գուրգեն Խանջյանին, 2-րդը՝ Կարինե Խոդիկյանին, 3-րդը՝ Լիա Իվանյանին։

Մանկապատանեկան գրականության ժանրում 1-ին տեղն զբաղեցրել է Ղուկաս Սիրունյանը, 2-րդ եւ 3-րդ տեղերը (հավասար միավորներով)՝ Լիպարիտ Սարգսյանն ու Էլֆիք Զոհրաբյանը։

Երիտասարդական գրականության մեջ՝ արձակի ժանրում, հաղթող է ճանաչվել Նառա Վարդանյանը, իսկ պոեզիայի մեջ՝ Էդուարդ Հարենցը։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930