«Հրապարակը» շարունակում է հետեւել Վարդենիսի քաղաքապետի շուրջ ծավալվող աղմուկին։ Գրել էինք, որ համայնքի 14 տարվա քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի հետ վերջին ամսում տհաճ միջադեպեր են տեղի ունեցել, ընդ որում՝ հենց քաղաքապետի աշխատասենյակում, եւ դրանցով այժմ զբաղվում է ոստիկանությունը։
Երեկ պարզվեց, որ Վոլոդյա Խլոյանը դիմել է ոստիկանություն։ «Նա հայտնել է, որ մի քաղաքացի մտել է իր աշխատասենյակ, իրեն հարվածել եւ դուրս է եկել»,- պատասխանելով «Հրապարակի» հարցին՝ ասացին ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վոլոդյա Խլոյանը ներկայացրեց իր պարզաբանումները, որոնք ամբողջացրին պատկերը։
– Մի աննորմալ կա, որի գործերը ոստիկանությունն արդեն գրանցել է։ Նա եկել է իմ աշխատասենյակ, ոտքով դուռը բացել է, հարձակվել է ինձ վրա, ես էլ էդ մարդուն իմ աշխատակազմի հետ ճանապարհ եմ դրել։ Ներքին գործերի համակարգն ամեն ինչ արձանագրել է։
Նա ասում է. ինձ թանգարան պետք է տաք՝ աշխատեմ։ Ես էլ ասում եմ՝ ընկեր ջան, ձեր թանգարանի գույքը ինչ որ կա, թող ուսումնասիրեն։ Գնացել են մարզպետարանից, տեսել են, որ նորմալ բան չկա, գողացված ժամացույցներ են, իրենք էլ են ծիծաղել։ Դա ի՞նչ թանգարանի բան է։ Երեւի քաղաքական գործունեության մարդիկ են սովորեցրել՝ եսիմ ով, սա էլ գիժ է։ Եթե գիժ չլիներ, ինչու պետք է գար-հարձակվեր։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում