Նոյեմբերի 1-ի երեկոյան, Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի հրավերով, վերջինիս բնակավայրում կայացել է հանդիպում ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման այսօրվա ընթացքին եւ հայ-ճապոնական հարաբերություններին առնչվող հարցեր։
Հանդիպմանը մասնակցել են նաեւ Ճապոնիայի դեսպանատան խորհրդական Կենիչիրո Սասամեն, Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը եւ վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանը։
ՀԱԿ մամուլի հաղորդագրություն