«Ռուս-թուրքական մերձեցման համատեքստում Հայաստանի համար ուղիղ վտանգներ չկան»,- կարծում է Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ, հրապարակախոս, Ռուսաստանի եւ Հայաստանի հարցերով փորձագետ Դենիս Դվորնիկովը։ «Ռուսաստանը մեծ երկիր է՝ մեծ տնտեսությամբ, ուստի վերջինիս հետ փոխգործակցությունն անխուսափելի է՝ լինի դա ռազմական, թե տնտեսական»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց նա:
Խնդրեցինք մեկնաբանել նաեւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի աղմկոտ հայտարարությունը, թե «Թուրքիան կարող է դրական դեր ունենալ Արցախյան հակամարտության կարգավորման հարցում»: «Միանշանակ, Թուրքիան կարող է դրական դեր խաղալ, եթե ինքն իրեն հեռացնի այդ հարցից»,- պատասխանեց Դվորնիկովը: Թե ինչպես է հնարավոր, որ Մինսկի խմբի ընդլայնված կազմի անդամ Թուրքիան հեռու մնա Արցախի խնդրից՝ Դենիս Դվորնիկովն ասաց. «Կտեսնենք…»:
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ»
01.11.2016