Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Եթե էգոիստաբար մոտենամ, ապա որքան քիչ մարդիկ լինեն, այնքան ավելի լավ»

Նոյեմբեր 02,2016 15:30

«Ժառանգության» փոխնախագահը՝
քաղաքականություն Գագիկ Ծառուկյանի վերադառնալու մասին

ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու կամ չվերադառնալու հարցը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը համարում է անձնական որոշում: «Այդ հարցը միայն Գագիկ Ծառուկյանին կարելի է տալ, թե արդյոք նա վերադառնո՞ւմ է, թե՞ ոչ: Համենայնդեպս, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի Սահմանադրության շրջանակում գործունեություն ծավալելու, այդ թվում՝ քաղաքական, եւ եթե ցանկություն ունի, իր որոշելիքն է: Կվերադառնա՞, կտեսնենք, թե քաղաքական ինչ օրակարգ առաջ կքաշի:

Մի փոքր էլ սպասենք, եւ կերեւա՝ վերադառնո՞ւմ է, թե՞ ոչ»,- Aravot.am-ին ասաց Արմեն Մարտիրոսյանը: Գագիկ Ծառուկյանը երեկ լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասել էր, որ կվերադառնա, երբ քաղաքական գործիչները, ժողովուրդը իր պահանջարկը զգան, նա նաեւ առանց մանրամասնելու, թե ովքեր, ասաց, որ իրեն պետք է խնդրեն, որ այդ ծանրության տակ մտնի: Պարոն Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք՝ քաղաքական դաշտում նրա պահանջարկը կա՞. «Ի՞նչ իմանամ, սուբյեկտիվ մոտեցում կլինի իմ կողմից, որովհետեւ ես քաղաքական դաշտի ներկայացուցիչ եմ. եթե էգոիստաբար մոտենամ, ապա որքան քիչ մարդիկ լինեն, այնքան ավելի լավ: Բայց մյուս կողմից՝ կարող եմ նաեւ ասել, որ եթե իր գալը այնպիսի քաղաքական օրակարգով է լինում, որը բացարձակ «Ժառանգության» հետ հատում չի ունենում, ապա այդ դեպքում ինքը որեւէ ձեւով քաղաքական դաշտում գաղափարական շրջանակում մրցակից չի կարող լինել»: Նա դժվարացավ ասել, թե ում նկատի ուներ Գագիկ Ծառուկյանը՝ ասելով, որ իրեն պետք է խնդրեն, որ ծանրության տակ մտնի:
ԱՐՓԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

«Առավոտ»

01.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930