Հյութը հարուստ է կիտրոնաթթվով, պարունակում է բազմաթիվ մակրո եւ միկրո տարրեր, C, A, B խմբի վիտամիններ, աղեր։ Կիտրոնի հյութը համարվում է հակաքաղցկեղային, անոթաամրացուցիչ, հակավիրուսային, հակամիկրոբային, արյունաստեղծ, հակալնդախտային, հակասկլերոզային, թունազերծիչ, հակաբորբոքային, ամոքիչ, միզամուղ, հանգստաբեր միջոց։ Միզաքարային հիվանդության ժամանակ խմում են 50 գ կիտրոնի հյութ, օրը 3 անգամ, իսկ ջրով նոսրացված հյութը խմում են որպես ախորժաբեր, ջերմությունը իջեցնող միջոց:
Որպեսզի կիտրոնը երկար ժամանակ տան պայմաններում կարողանաք պահել, պետք է կաթսայի տակ աղ ցանել, կիտրոնները շարել վրան եւ անպայման ծածկել կափարիչով: Սառնարանում չպահելու համար կարող եք կիտրոնները լցնել սառը ջրի մեջ եւ հաճախակի ջուրը փոխել:
Սառը ջրի մեջ կարող եք նաեւ թառամած կիտրոնը դնել եւ ջուրը հաճախակի փոխել:
Կիտրոնի հյութը քամելուց առաջ խորհուրդ է տրվում մի քանի րոպե պահել տաք ջրի մեջ` հյութն ավելի բուրավետ լինելու համար:
Կարդացեք նաև
Կիտրոնը թարմ պահելու համար պետք է կտրվածքը դեպի վեր դնել եւ ծածկել բաժակով:
Մաքրած խնձորը, տանձը եւ մյուս մրգերը կիտրոնի հյութով ցողելու եւ մի քանի վայրկյան սառը ջրի տակ պահելու դեպքում դրանք չեն սեւանա:
Այն մարդիկ, որոնց ատամները դեղնում են ծխախոտից կամ այլ պատճառներից, կարող են սննդի սոդայի եւ մի քանի կաթիլ կիտրոնի հյութով մաքրել: Սա չի կարելի անընդհատ կրկնել` ատամների էմալը չփչացնելու համար:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
01.11.2016