Լրահոս
Օրվա լրահոսը

Որ սննդային հավելումներից պետք է հրաժարվել

Նոյեմբեր 02,2016 12:30

Հաճախ երեխաների առողջությանը մեծ վնաս են հասցնում իրենց սիրելի կոնֆետներն ու քաղցրավենիքները` դրանցում առկա սննդային հավելումների պատճառով: Սննդային հավելումները բնական կամ սինթետիկ քիմիական միացություններ են, որոնք ավելացվում են սննդամթերքին՝  դրանք երկար պահպանելու, կայուն համ ձեռք բերելու կամ արտաքին ապրանքային տեսքը լավացնելու համար: Մասնագետները ծնողներին խորհուրդ են տալիս ուշադիր լինել բաղադրությունում առկա հավելումների քանակին եւ անվանումներին: Օրինակ՝  ուռուցքներ առաջացնող վտանգավոր հավելումներից են` E103, E105, E121, E123, E130, E131, E142, E152, E210, E211, E213-217, E240, E330, E447:

snndayin-havelum8-3

Աղեստամոքսային համակարգի հիվանդություններ` E221-226, E320-322, E338-341, E407, E450, E461-466:

Ալերգիաներ` E230, E231, E232, E239, E311-313:

Լյարդի եւ երիկամների հիվանդություններ` E171-173, E320-E322:

Նշվում է, որ մթերքի գույնի ամրապնդման համար օգտագործվող

ներկանյութերն այս խմբին են պատկանում` E100-E182, բայց եթե այս հավելումը  մի սննդամթերքում 3-ից ավելի է, ապա, ըստ մասնագետների, կարելի է առանց օգտագործելու դեն նետել:

Սննդի պահպանումը երկարացնող, սնկերից, մարէներից զերծ պահող կոնսերվանտներն են` E200-E299, հակաօքսիդիչները` E300-E399, կարգավորիչները` E400-E499 եւ այլն:

Մասնագետները ծնողներին խորհուրդ են տալիս ուշադիր լինել եւ կարդալ  ապրանքի պիտակի վրա գրվածը: Հատկապես  պետք է զերծ մնալ անչափ երկար պահման ժամկետ ունեցող, անբնական գունավոր մթերքների օգտագործումից: Ինչպես նաեւ գունավոր գազով հյութերից, արագ պատրաստման սուպերից, չիպսերից, պաքսիմատներից եւ այլն:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

01.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930