Մեկօրյա հանգստից հետո շախմատի Հայաստանի 1-ին խմբի առաջնության մասնակիցները այսօր վերսկսեցին պայքարը:
Ութերորդ տուրում նույնպես միանձնյա առաջատար Հայկ Մարտիրոսյանը իր անվան դիմաց հաղթական միավոր գրանցեց: Նախորդ տուրից հետո հավասար արդյունք ունեին միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը (նկարում) եւ գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը: Սակայն Հայրապետյանն այսօր ոչ-ոքի արեց, իսկ Հարությունյանը հաղթանակ տարավ: Իններորդ տուրից առաջ Հայկ Մարտիրոսյանը ունի 7,5 միավոր, Տիգրան Հարությունյանը՝ 6,0 Հովիկ Հայրապետյանը՝ 5,5:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ