Դիլիջանի լեռնանցքում տեղումները դադարել են։ Դիլիջանի տարածաշրջանի ճանապարհները սպասարկող «Հաղարծին» ՓԲ ընկերության ճանապարհաշինարարների, ԱԻՆ-ի և Ճանապարհային ոստիկանության կողմից իրականացված լայնածավալ աշխատանքների արդյունքում երթևեկությունը Դիլիջանի լեռնանցքում ամբողջությամբ վերականգնված է։
Ճանապարհաշինարարներն աշխատում են 24 ժամյա արտակարգ ռեժիմով։ Այս պահին իրականացվում են ճանապարհահատվածի լայնացման աշխատանքներ։
Գիշերվա ընթացքում ևս աշխատանքները կշարունակվեն՝ ճանապարհը լիարժեք երթևեկելի պահելու համար։
Մեկ անգամ ևս հորդորում ենք վարորդներին՝ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով՝ անփույթ վերաբերմունքի պատճառով չխոչընդոտել ճանապարհների անխափան երթևեկությունը։
Կարդացեք նաև
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն