Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Մեղադրանք է առաջադրվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու համար

Նոյեմբեր 01,2016 21:30

ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում ավարտվել է իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ 2016 թվականի հուլիսի 19-ի երեկոյան կիրառված բռնությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի՝ 3 մեղադրյալների մասով նախաքննությունը։

2016 թվականի հուլիսի 17-ին զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավման կապակցությամբ քաղաքացիների անվտանգությունն ու հասարակական կարգի պահպանությունն ապահովելու նպատակով 2016 թվականի հուլիսի 19-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողներ ծառայություն են իրականացրել Երևան քաղաքի Մովսես Խորենացի փողոցին հարող Գլինկա և Որմնադիրներ փողոցների հատման վայրում:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ մի խումբ անձինք, չենթարկվելով ոստիկանների՝ հասարակական կարգը պահպանելուն ուղղված օրինական պահանջներին, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ: Կիրառված բռնությունների հետևանքով իշխանության ներկայացուցիչ համարվող ոստիկանության ծառայողներին պատճառվել են մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 3 անձի` Ժ.Ավետիսյանին, Հ.Բոյաջյանին և Ա.Ադամյանին  մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ):

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Այսպիսով՝ նշված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 9 անձի, որոնցից 6-ի մասով նախաքննությունը, ինչպես տեղեկացրել ենք, ավարտվել և դատարան է ուղարկվել ավելի վաղ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930