Հոկտեմբերի 30-ին Իջեւան քաղաքի մարզադպրոցի դահլիճում կայացել է կյոկուշինկայ կարատեի Հայաստանի մանկապատանեկան առաջնությունը,որին մասնակցել է Հայաստանի տարբեր բնակավայրերից 18 խմբերի 98 սան:
Ինչպես հայտնեց կյոկուշինկայ կարատեի Իջեւանի, Այգեհովտի, Աչաջրի, Ազատամուտի խմբերի մարզիչ Ստեփան Սարհատյանը, հանրապետության առաջնությանը մասնակցել են մարզային առաջնությունների հաղթող պատանի կարատեիստները: Ս. Սարհատյանի սաները տարբեր տարիքային խմբերում եւ քաշային կարգերում գրավել են 6 հատ առաջին տեղ, 6՝ 2-րդ տեղ, 7 հատ՝ 3-րդ տեղ:
Հայաստանի առաջնության հաղթողների թվում է Իջեւան քաղաքի բնակիչ Դավիթ Սահակյանի բազմազավակ ընտանիքի անդամ Սահակ Սահակյանը: Նա այս տարի հաղթել է վերոհիշյալ մարզաձեւի Տավուշի մարզի առաջնությունում, Հայաստանի առաջնությունում հանդես է եկել 2007-2008թթ. ծնվածների խմբում, 35 կիլոգրամից բարձր քաշային կարգում: 9-ամյա տղան հանրապետության առաջնությունում իր հաղթանակը նվիրել է հոկտեմբերի 22-ին ծնված քրոջը՝ Ռոզային:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ