Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քրեական գործով վկա Վահրամ Շահինյանը պնդեց, որ միջադեպի ժամանակ հանձնաժողովի աշխատանքը չի խոչընդոտվել

Նոյեմբեր 01,2016 18:45

Քաղաքացիական ակտիվիստ Հակոբ Դեխնավիի գործով Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր հարցաքննեց երկու վկայի:

Վկաները, թիվ 4/01 ընտրական տեղամասի հանձնաժողովի անդամներ Վահրամ Շահինյանն ու Ն. Հովհաննիսյանն էին: Նրանք երկուսն էլ այսօր պնդեցին, որ չեն տեսել տեղամասում քաշքշուկ, չեն տեսել՝ ով ում է հարվածել: Վկաները պնդեցին, որ միջադեպի ժամանակ հանձնաժողովի աշխատանքը չի խոչընդոտվել:

Հիշեցնենք` Դեխնավիին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2015թ.-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը Երևանի թիվ 4/01 ընտրական տեղամասում գրանցվելով որպես զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ և ներկա գտնվելով հանրաքվեի ընթացքին` բռնություն գործադրելով խոչընդոտել է հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքին:

Փաստորեն, վկաներն այսօր Դեխնավիի նկատմամբ առաջադրված մեղադրանքի մասով դրական ցուցմունք տվեցին՝ պնդելով, որ Դեխնավին չի խոչընդոտել հանձնաժողովի աշխատանքը:

Հիշեցնենք նաեւ, որ դատարանը նախորդ դատական նիստի ժամանակ որոշեց բերման ենթարկել գործով տուժողին, բայց տուժողն այսօր էլ դատարանում չէր, պարզվեց, որ նրան չեն կարողացել բերման ենթարկել, քանի որ տանը չի եղել:

Հակոբ Դեխնավիի պաշտպան՝ փաստաբան Դավիթ Գյուրջյանը դատարանին խնդրեց տուժողին կրկին բերման ենթարկելու որոշում կայացնել:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 22-ին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930