Զինված ուժերի 2016թ. պատրաստության պլանի համաձայն` մեկնարկել են ՀՀ ՊՆ 1-ին բանակային զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի հրետանավորների ճամբարային հավաքները:
Զորամասերից մեկի մարտավարական դաշտում բացազատված վրանային ճամբարում անցկացվող հավաքների նպատակը տեսական ու գործնական պարապմունքների միջոցով անձնակազմի մարտական պատրաստվածության և մարտավարական-մասնագիտական գիտելիքների ու գործնական հմտությունների զարգացումը, հրետանային տարբեր ստորաբաժանումների փոխգործակցության ամրապնդումն է:
Նմանատիպ հավաքների ընթացքում կատարելագործվում է անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակը, ներդաշնակվում են հրետանային ստորաբաժանումների գործողությունները, ամրապնդվում են հրամանատարական կազմի ունակություններն ու կրակի կառավարման հմտությունները:
ՀՀ Պաշտպանության նախարարություն