Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նոյեմբերի 1-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում տեղի ունեցավ Արարատ Խանդոյանի եւ Արման Առաքելյանի գործով առաջին նիստը:
Դատական նիստի ավարտից հետո դատարանի դահլիճում միջադեպ տեղի ունեցավ: Մասնավորապես՝ համակիրներից մի կին գործով տուժող ոստիկաններին ասաց. «Չե՞ք ամաչում, ձեր մուրազը, ձեր փորը մնա, գետինը մտնեք: Էդ տղան գնացել ա ձեզ համար դառել ա հաշմանդամ, կռվել ա: Թու ձեր երեսին»: Եվ ականատեսների պնդմամբ՝ թքել է ոստիկանների ուղղությամբ:
Կարգադրիչը հրեց նրան՝ ասելով՝ «Չի՛ կարելի տիկին, մի՛ թքեք, չի՛ կարելի դատարանում նման ձեւով պահել, հաջորդ անգամ չենք թույլատրելու»: Կարգադրիչը հայտարարեց հաջորդ անգամ, ով որ կարգը խախտեց չենք թույլատրելու դատարանի շենք մտնել. «Նման վերաբերմունքի համար, թքելու համար եւ այդպիսի արտահայտություններ անելու համար»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ