Լրահոս
Օրվա լրահոսը

Հարգանքի տուրք Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին

Նոյեմբեր 01,2016 17:59

Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Քրիստին Դըֆրենյն ու նրա գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի եւ ԱԺ Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ նոյեմբերի 1-ին այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։

Քրիստին Դըֆրենյն ու պատվիրակության անդամները Բելգիայի Թագավորության Սենատի անունից ծաղկեպսակ են դրել Մեծ եղեռնի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։
Հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, գրառում կատարել հուշամատյանում։

0000

Քրիստին Դըֆրենյը, նշելով, թե Բելգիան առաջին երկրներից է, որը ճանաչել եւ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, հավելել է. «Մենք շարունակում ենք Սենատում մեր աշխատանքները եւ կարեւորում ենք Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը, որն անհրաժեշտ է եւ զոհերի, եւ Ցեղասպանությունն իրականացնողների ժառանգների համար։ Մենք ցանկանում ենք, որ մի օր հայկական եւ թուրքական համայնքները միասին հավաքվեն»։

 

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930