Լրահոս
Օրվա լրահոսը

Պտուղների և հատապտուղների արտադրության առաջավոր փորձի ներկայացումը կնպաստի լավորակ բերքի ստացմանը

Նոյեմբեր 01,2016 17:56

2016թ.ի նոյեմբերի 1-ին Երևան քաղաքում կայացավ սեմինար-քննարկում «Ժամանակակից տեխնոլոգիաներով ինտենսիվ պտղաբուծության զարգացման հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով, որի ժամանակ միջազգային փորձագետներ՝ Հռոմի պտղաբուծության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Դավիդե Ներին և Ջիորջիո Մուրին ներկայացրեցին պտղաբուծության ոլորտում առկա ժամանակակից և առաջադեմ մոտեցումները, ինչպես նաև քննարկվեց հանրապետություն պտղաբուծության ներկա վիճակը և նշված տեխնոլոգիաների կիրառման հեռանկարները:

ԵՀԳԳԶԾ/ENPARD ծրագրի «Տեխնիկական օժանդակություն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը» բաղադրիչի շրջանակում անցկացվող սեմինար-քննարկմանը մասնակցեցին ներկայացուցիչներ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից, Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններից, Հայաստանի ազգային ագրարային համալսարանից, գիտական կենտրոններից, ինչպես նաև այգեգործներ Հայաստանի տարբեր մարզերից: Ծրագրի շրջանակում իտալացի գործընկերների աջակցությամբ պատրաստվել է ձեռնարկ՝ նվիրված ՀՀ-ում առավել տարածված չորս մշակաբույսերի էտի և ձևավորման աշխատանքներին, որի նախնական տարբերակը սեմինարի ժամանակ ներկայացվեց մասնագետների դատին: Վերջիններիս առաջարկների հիման վրա ձեռնարկը կբերվի ավարտուն տեսքի և կտպագրվի, ինչպես նաև հասանելի կլինի առցանց:

Սեմինար – քննարկմանը կհետևի գործնական դասընթաց, որը տեղի կունենա նոյեմբերի 2-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում: Դասընթացի ընթացքում հրավիրված փորձագետները կներկայացնեն խնձորենու հանգստի շրջանի էտի տեխնիկան` նպատակ ունենալով բարելավել ինչպես ծառերի աճն, այնպես էլ բերքի քանակական և որակական հատկությունները: «Նպատակ է դրվել բարելավել պտաբուծության վարման կուլտուրան և ներկայացնել պտղատու մշակաբույսերի մշակության առաջավոր փորձը»,- նշում է Վահան Ամիրխանյանը՝ ԵՀԳԳԶԾ/ENPARD ծրագրի «Տեխնիկական օժանդակություն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը» բաղադրիչի ղեկավարը:

Գործնական դասընթացները կշարունակվեն նաև նոյեմբերի 3-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում, որտեղ փորձագետները դեռևս գարնանը ցուցադրել էին կորիզավոր պտղատեսակների ճիշտ էտի և ձևավորման տեխնիկան և և այս անգամ կներկայացվի նույն մշակաբույսերի հանգստի շրջանում իրականացվող աշխատանքները: Գործնական ուսուցումների ժամանակ շարունակվում են նկարահանվել ուսուցողական ֆիլմեր, որոնք հասանելի են առցանց։

«Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական շրջանների զարգացում» (ԵՀԳԳԶԾ/ENPARD) ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և նպատակ ունի Հայաստանում աջակցել գյուղատնտեսության կայուն զարգացմանը:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930